Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև առաջիկա տարիներին ընդլայնվելու է. Փաշինյան
ԱԺ հանձնաժողովների նիստին՝ 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր համարեց արձանագրել՝ ինչ շոշափելի արդյունքներ են գրանցվել՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, սակայն նշեց՝ դա առանձին վերցված իրադարձություն չէ, որ հանկարծ տեղի ունեցավ:
«Սա, ըստ էության, ութամյա հետևողական, քայլ առ քայլ բարեփոխումների արդյունք է, որով կարողացանք հասնել այն կետին, որովհետև խնդիրը միայն համընդհանուր ապահովագրության համակարգը ներդնելը չէր, խնդիրը նաև այդ համակարգի բնականոն աշխատանքն ապահովելն էր»,- ասաց վարչապետը՝ անդրադառնալով շահարկումներին, թե ընտրություններից հետո այդ համակարգը չեղարկվելու է:
«Ուզում եմ հստակ արձանագրել՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև առաջիկա տարիներին ընդլայնվելու է: Եվ 2028 թվականին մենք արդեն ակնկալում ենք, որ ողջ բնակչությունը ներգրավված կլինի առողջության ապահովագրության համակարգում: Այս պահի դրությամբ ամենակարևոր արդյունքն այն է, որ մինչև 18 տարեկան երեխաները և 65 + տարիքի թոշակառուներն օգտվում են պետբյուջեի միջոցով առողջության ապահովագրության համակարգից, և սա նույնպես շատ կարևոր ձեռքբերում է»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ 2025-ի կարևորագույն ձեռքբերումներից է նաև կենսաթոշակների ավելացումը:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ