Տոներից հետո ինչպես վերադառնալ նորմալ աշխատանքային ռեժիմի
Տոնը, հատկապես՝ Ամանորը, կարեւոր նշանակություն ունի ընտանիքի համար, քանի որ այն հնարավորություն է ընձեռում կտրվել առօրեայից, ժամանակ տրամադրել միասին լինելու եւ հաճելի զբաղմունքերի համար: Սակայն տոներից հետո նորից աշխատանքային ռեժիմի վերադառնալիս որոշակի դժվարություններ են առաջանում՝ կապված քնի, սննդի եւ զբաղվածության տեսակի հետ: Աշխատանքային ռեժիմի անցնելու համար հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ. դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը մի շարք խորհուրդներ ունի:
Տոնական վերջին օրերին մտովի պատկերացրեք ձեզ աշխատավայրում, հատկապես՝ ամենահաճելի բաները, որոնք կապված են աշխատանքի հետ: Մեկի համար դրանք կլինեն աշխատանքային լավ ընկերները, որոնց կարոտել է, մյուսի համար՝ աշխատանքային հարմարավետ սենյակն ու սուրճը, մեկ ուրիշի համար էլ՝ հանդիպումն այցելուների հետ եւ այլն:
Աստիճանաբար անցեք լիարժեք աշխատանքային ռեժիմի, եւ որպեսզի աշխատանքը չտուժի, նախապես ծրագրեք եւ կատարեք կարեւորագույն գործերը, որոնց կատարումն առաջնային է եւ պարտադիր: Մնացյալ գործերը կարելի է թողնել աշխատանքային առաջին շաբաթվա վերջի համար:
Դրական մտածեք. դուք լավ հանգստյան, տոնական օրեր եք ունեցել, հաճելի ժամանց հարազատների եւ ընկերների հետ, հիմա ժամանակն է կուտակած էներգիան օգտագործել աշխատանքային ձեռքբերումների համար:
Փորձեք տոնական դարձնել կյանքի յուրաքանչյուր օրը: Յուրաքանչյուր օրը փորձեք լցնել ուրախության եւ տոնի զգացողությամբ, ժամանակ հատկացնել ե՛ւ աշխատանքի, ե՛ւ հանգստի ու հետաքրքիր ժամանցի համար:
Այս պարզ խորհուրդներին հետեւելով՝ կարելի է արագորեն վերադառնալ աշխատանքային ռեժիմին եւ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել:
NEWS.am Medicine


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից