Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ը
Բացահայտվել է 94 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 26 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
- 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, թմրանյութի հայտնաբերման,
- 5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 3 դեպք՝ թմրանյութի իրացման,
- 2-ական դեպք՝ կողոպուտի, խարդախության, խուլիգանութան, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքային պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու:
- Բացահայտվել են ավազակության, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, խտրականության, փաստաթղթի կեղծիքի, ինքնիրավչության, կանխամտածված սնանկության, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, հրազենի ապօրինի շրջանառության, անձի տիրապետությունից դուրս գտնվող գույքին տիրանալու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 2 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 8 դեպք՝ խարդախության,
- 1-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, կողոպուտի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին