Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ գիշերը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-Ի և Իսլամական Ջիհադի զինյալների թիրախներին Գազայի հատվածում։
ԻՊԲ-ի հաղորդմամբ՝ հարվածները հասցվել են զինյալ խմբավորումների հրամանատարներին, զենքի պահեստի, զենքի արտադրության օբյեկտի և երկու հրթիռային կայանքների ուղղությամբ։ Նշվում է, որ գործողությունը հաջորդել է հունվարի 30-ին Գազայի հարավում՝ Ռաֆահում, թունելից դուրս եկող ութ զինյալների դեմ իրականացված հարձակմանը։
Իսրայելի զինված ուժերի տվյալներով՝ հարվածների հետևանքով երեք զինյալ սպանվել է, ևս մեկը, որը բնութագրվում է որպես ՀԱՄԱՍ-ի ավագ հրամանատար, գերի է վերցվել։ Միաժամանակ, ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հունվարի 31-ի գիշերը և առավոտյան Գազայի հատվածում յոթ տարբեր վայրերում իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել է 32 մարդ։
Ըստ նախարարության՝ զոհերի թվում կան կանայք և երեխաներ, այդ թվում՝ Խան Յունիսում տեղահանվածների ճամբարում բնակվողներ։ Նշվում է նաև շուրջ 30 վիրավորի մասին, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են։
Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ Գազայի հատվածում գործող ահաբեկչական կազմակերպությունները համակարգված կերպով խախտում են միջազգային իրավունքը՝ քաղաքացիական ենթակառուցվածքները օգտագործելով ռազմական նպատակներով և գործելով խաղաղ բնակչության ներկայությամբ։ Այդ հայտարարությունը մեջբերում է The Times of Israel-ը։


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս