Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է դիվանագետներին
Մեծ Բրիտանիան Թեհրանից տարհանել է իր դեսպանին և հյուպատոսական բոլոր աշխատակիցներին՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով, հաղորդել է The Daily Telegraph-ը։
Նշվում է, որ դիվանագետներին տարհանելու որոշումը կայացվել է Իրանում անվտանգության իրավիճակի գնահատման հիման վրա։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարության խոսնակը The Daily Mirror-ին հայտնել էր, որ բրիտանական իշխանությունները ժամանակավորապես փակել են Թեհրանում գտնվող դեսպանատունը։
Հունվարի 14-ին «Reuters»-ը հաղորդել է, որ Միացյալ Նահանգները կարող է ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ 24 ժամվա ընթացքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ լրջորեն քննարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման հնարավորությունը։
Հիշեցնենք, որ Իրանում անկարգությունները սկսվել են դեկտեմբերի 29-ին՝ ռիալի կտրուկ անկման պատճառով սկսված փողոցային բողոքի ցույցերից հետո, որոնք տարածվել են խոշոր քաղաքների մեծ մասում: Իշխանությունները հայտնել են մոտ 40 իրավապահ մարմինների աշխատակցի մահվան մասին: Հունվարի 8-ից ի վեր, ըստ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ցուցարարների շարքերում հայտնվել են զինված ահաբեկիչներ: Իրանի ղեկավարները մեղադրել են Իսրայելին և Միացյալ Նահանգներին անկարգությունները կազմակերպելու մեջ:


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով