Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները պլանավորում են այցելել Մոսկվա. Bloomberg
ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, պլանավորում են շուտով այցելել Մոսկվա և հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանք պնդում են, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին, սակայն նշում են, որ ծրագրերը դեռևս վերջնականապես չեն որոշվել, և ժամկետները կարող են հետաձգվել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով: Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ Ուիթքոֆը և Քուշները կներկայացնեն ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագրերի վերջին նախագծերը, այդ թվում՝ անվտանգության երաշխիքները, որոնք ԱՄՆ-ն և Եվրոպան մտադիր են տրամադրել Կիևին:
Հիշեցնենք, որ Ուիթքոֆը և Քուշները ՌԴ նախագահ Պուտինի հետ Կրեմլում հանդիպել են դեկտեմբերի 2-ին։ Ուկրաինական կարգավորմանը նվիրված հանդիպումը տևել է մոտավորապես հինգ ժամ։


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով