Մինեսոտան դատի է տվել ԱՄՆ կառավարությանը
Մինեսոտայի իշխանությունները դատի են տվել դաշնային կառավարությանը՝ նահանգում Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) աշխատակիցների տեղակայման պատճառով։ Այս մասին հայտնել է Մինեսոտայի գլխավոր դատախազ Քիթ Էլիսոնը։
«Այս տեղակայումը պետք է դադարեցվի», - հայտարարել է գլխավոր դատախազը, ում խոսքերը մեջբերում է NBC հեռուստաալիքը։ Էլիսոնը նահանգում ICE-ի ուժերի հայտնվելն անվանել է «սահմանադրության և դաշնային օրենքի խախտում»։ Նա հստակեցրել է, որ հայցը ներկայացվել է Մինեսոտա նահանգի շրջանային դատարան։ Հայցվորներն են Մինեապոլիս և Սենթ Փոլ քաղաքները, իսկ պատասխանողները՝ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը և ICE-ը։
Ավելի վաղ The Minnesota Star Tribune թերթը հայտնել էր, որ Մինեապոլիսի ոստիկանությունը բերման է ենթարկել 30 հոգու՝ ICE-ի գործողությունների դեմ ուղղված բողոքի ցույցերի ժամանակ, որոնք սկսվել էին այն բանից հետո, երբ ծառայության աշխատակիցը գնդակահարել էր մի տեղացի բնակչուհու։ Բողոքի ակցիաների ժամանակ մեկ ոստիկան ստացել է վնասվածքներ։
Հրաձգության միջադեպը տեղի է ունեցել Մինեապոլիսում հունվարի 7-ին՝ անօրինական միգրանտների որոնման գործողության ժամանակ։ ICE-ի աշխատակիցները երթևեկելի գոտու մեջտեղում կանգնած մեքենայի վարորդ կնոջից պահանջել են դուրս գալ տրանսպորտային միջոցից։ Երբ ավտոմեքենան սկսել է առաջ շարժվել, գերատեսչության ծառայողներից մեկը կրակ է բացել վարորդի ուղղությամբ։ Կինը մահացել է ստացված վերքերից։ Քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը հայտարարել է, որ ICE-ի աշխատակիցների գործողությունները եղել են անխոհեմ և պահանջել է ծառայությունից լքել քաղաքը։ Մինեսոտայի նահանգապետը խոստացել է ապահովել տեղի ունեցածի «լիարժեք, արդար և օպերատիվ հետաքննություն»։
Իր հերթին, ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հայտարարել է, որ ICE-ն քաղաքում կշարունակի իր գործունեությունը։ Նոեմը համոզված է, որ կնոջը գնդակահարած ICE-ի աշխատակիցը գործել է ինքնապաշտպանության նպատակով և հրահանգների համաձայն։ Նմանատիպ տեսակետ է հայտնել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ