Համագործակցությունը մեկ բան է, ինտեգրացիան՝ բոլորովին այլ բան. Գալուզինը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին
Հայաստանը մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, և մեր հարաբերությունների այս հիմնարար պարամետրերը մնում են անփոփոխ, հայտնել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Известия»-ին տված հարցազրույցում։
«Մենք ելնում ենք Հայաստանի հետ մեր հարաբերությունների հենց այս բնույթից։ Ինչ վերաբերում է ցանկացած երկրի կամ միավորման, այդ թվում՝ Եվրամիության հետ հարաբերություններ պահպանելու նրա իրավունքին, մենք կարծում ենք, որ դա ցանկացած ինքնիշխան երկրի իրավունքն է։ Սակայն համագործակցությունը մեկ բան է, ինտեգրացիան՝ բոլորովին այլ բան։ Եվ այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգում, հենց այն է, ինչպես մենք այն հասկանում ենք՝ ինտեգրացիան, որը ներառում է Հայաստանի իրավական շրջանակի ներդաշնակեցումը ԵՄ համապատասխան չափանիշներին այնպիսի հիմնական ոլորտներում, ինչպիսիք են` քաղաքականությունը, անվտանգությունը, տնտեսությունը, էներգետիկան, շրջակա միջավայրը և այլն», - ասել է Գալուզինը:
Նա նշել է, որ ՌԴ-ն ուշադիր հետևում է Հայաստանի՝ ԵՄ չափանիշներին իր իրավական շրջանակը ներդաշնակեցնելու քաղաքականության և ԵԱՏՄ համապատասխան կանոնակարգերի միջև հնարավոր հակասություններին: Ռուսաստանը բացահայտ և անկեղծորեն հայտնել է հայ գործընկերներին, որ ԵՄ-ի հետ իրավական շրջանակի նման ներդաշնակեցումն անխուսափելիորեն կհակասի Եվրասիական տնտեսական միության համապատասխան կանոնակարգերին, որի անդամ է նաև Հայաստանը:
Եվ, իհարկե, մենք ուրախությամբ նշեցինք, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ինչպես Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Մոսկվայում , այնպես էլ Սանկտ Պետերբուրգում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին և վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը եվրասիական ինտեգրմանը հետագա մասնակցության հարցում: Հուսով ենք, որ դա այդպես էլ կլինի, հատկապես, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է 2015 թվականից:

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում