Զելենսկին հայտարարել է` Ուկրաինան կախված է ԱՄՆ-ի օգնությունից
Ուկրաինան չի կարող պաշտպանվել՝ առանց ԱՄՆ աջակցության, հատկապես օդում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ամերիկյան Fox հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Կարո՞ղ ենք հաղթել՝ առանց ԱՄՆ աջակցության։ Ոչ։ Առանց ԱՄՆ աջակցության՝ մենք չենք կարող պաշտպանել երկինքը։ Եվ նույնիսկ հիմա դա դժվար է», - ասել է Զելենսկին։ Ըստ Ուկրաինայի նախագահի՝ ԱՄՆ ՀՕՊ համակարգերը ներկայումս օգնում են Կիևին հակազդել ռուսական անօդաչու թռչող սարքերին և հրթիռներին։ Ուկրաինան նաև հրետանի և արկեր է գնում ԱՄՆ-ից։
Ավելին, հարցազրույցում Զելենսկին նշել է իր մտադրության մասին՝ լքել իր պաշտոնը ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո։ Զելենսկին նշել է, որ ուկրաինացիների 87%-ը ցանկանում է խաղաղություն, բայց ուկրաինացիների 85%-ը դեմ է Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերմանը։


















































«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Վարչապետի կամ ՔՊ վարչության ցանկացած որոշման հետ հաշտ եմ. պաշտոնը մեր տնից չեմ բերել. Շիրակի մարզպետ
Կընդգրկվի արդյոք Փարաքարի նախկին համայնքապետ Գյուլնազարյանը՝ ՔՊ ընտրական ցուցակում
Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է Երևան ֊ Լոնդոն ֊ Երևան ուղիղ թռիչքների մեկնարկի մասին. Խուդա...
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Տոկաևը Թրամփի հետ քննարկել է ուկրաինական հшկամшրտությունը
Վահագն Խաչատուրյանը Ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզչին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալո...
Viva-ն միանում է քարայրային թանգարանի ստեղծմանը (տեսանյութ)