ԱՄՆ հարվածել է Վենեսուելայի տարածքին. Թրամփ
ԱՄՆ-ը պատմության մեջ առաջին անգամ հարված է հասցրել Վենեսուելայի տարածքին, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա այս հայտարարությունն արել է նախօրեին Ֆլորիդայում` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ։ «Նավահանգստում, որտեղ նավերը բեռնվում են թմրանյութերով, տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Մենք հարվածել ենք բոլոր նավերին, իսկ այժմ հարվածում ենք այն տարածքին, որտեղ նրանք կազմակերպում էին այդ ամենը։ Այն այլևս գոյություն չունի»,- Թրամփի խոսքերն է մեջբերել DW-ն։
Ո՛չ Վաշինգտոնում պաշտոնական մարմինները, ո՛չ էլ Կարակասի իշխանությունները նման հարվածի մասին տեղեկություն չէին հայտնել։ Նաեւ հստակ չէ, թե որտեղ է եղել այդ հարձակումը։
ԿՀՎ-ն, Սպիտակ տունը և Պենտագոնը հրաժարվել են ցամաքային հարվածի մասին լրատվամիջոցներին մեկնաբանություն տալ։ Թրամփը նույնպես հրաժարվել է հստակեցնել, թե ԱՄՆ որ ուժային կառույցն է իրականացրել հարվածը։
Ամերիկյան CNN հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ամսվա սկզբին ԿՀՎ-ն անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Վենեսուելայի ափին գտնվող «հեռավոր նավահամատույցին»։ Գործողությանը հետախուզական աջակցություն են ցուցաբերել ԱՄՆ բանակի Հատուկ գործողությունների ուժերը։ CNN-ի փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով զոհեր չեն եղել։


















































«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԲԴԽ-ն դատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարեց
Վարչապետի կամ ՔՊ վարչության ցանկացած որոշման հետ հաշտ եմ. պաշտոնը մեր տնից չեմ բերել. Շիրակի մարզպետ
Մայքլ Ջեքսոնի թիկնապահը բացատրել է էփշտեյնի հետ լուսանկարում փոփ արքայի հայտնվելը
Ձերբակալվել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավարը
Կընդգրկվի արդյոք Փարաքարի նախկին համայնքապետ Գյուլնազարյանը՝ ՔՊ ընտրական ցուցակում
Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապված
«Արատտա այգին» արժանացել է պատվավոր մրցանակի SHARE ճարտարապետական միջազգային մրցույթում