ԱԱԾ նախկին պաշտոնյայից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 207,452,083 ՀՀ դրամ
ԱԱԾ նախկին պաշտոնյա Սերոբ Հարությունյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 207,452,083 ՀՀ դրամ՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը, գրում է Շամշյանը։
Ըստ վճռի՝ որպես ապօրինի ծագման գույք հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի Հյուսիսային պողոտայում անշարժ գույքը, ավտոտնակները, ինչպես նաև Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի՝ Հարությունյանի մասը։ Բացի այդ, վճռով հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 226,800 ՀՀ դրամ՝ որպես Չեխովի փողոցում գտնվող տան վարձակալության դիմաց մեկ ամսվա՝ 2021թ․ ունվարի ստացված վարձավճարի գումար, 2,691,093 ՀՀ դրամ, որպես ապօրինի եկամուտներով չհիմնավորվող, ապօրինի ծագում ունեցող, որը փոխանցվել է բարեխիղճ ձեռքերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել, 204,534,190 ՀՀ դրամ, որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար։
Սերոբ Հարությունից դրամական միջոցների բռնագանձման պահանջը դատարանը բավարարել է ինչպես Սերոբ Հարությունյանի անունով հաշվառված օրինական գույքերի, այնպես էլ Հարություն Հարությունյանի անունով գրանցված, սակայն Օրենքի իմաստով Սերոբ Հարությունյանին պատկանող ավտոմեքենան։ Գլխավոր դատախազության հայցըւ մնացած մասով մերժվել է։

«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը