Գայլի ժանիքներ, արջի ատամներ ու եղջերուի արյուն․ զբոսաշրջիկը տուգանվել է օդանավակայանում
Ռուսաստանի Զաբայկալյեի օդանավակայանում մաքսային ծառայությունը հայտնաբերել է Չինաստան մեկնելու փորձ արած զբոսաշրջիկի ուղեբեռում կենդանական ծագման արգելված իրեր։ Դեպքի մասին հայտնում է Осторожно, новости Telegram-ալիքը։
Ստուգման ընթացքում հայտնաբերվել է 11 գայլի ժանիք, երեք արջի ատամ և չորացրած եղջերուի արյունից պատրաստված թեյ։ Տղամարդը հայտարարել է, որ դրանք տեղափոխում էր որպես նվեր ընկերոջը՝ Չինաստանի Маньчжурия քաղաք։
Փորձագիտական եզրակացությամբ պարզվել է, որ հայտնաբերված ոսկրային նյութերը պատկանում են անհետացման վտանգի տակ գտնվող կենդանիներին։ Դրանց արտահանման համար անհրաժեշտ էր հատուկ թույլտվություն Роспотребнадзор-ից, որը զբոսաշրջիկը չէր ստացել։ Արդյունքում մաքսային մարմինները նրա նկատմամբ վարչական գործ են հարուցել, և նրան սպառնում է տուգանք։

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում