Թրամփը պատրաստ է օգնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է օգնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներով, քանի որ սա անհրաժեշտ գործոն է խաղաղության համաձայնագրի իրականացման համար։
Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները նշել են, որ հուլիսին Թրամփը Եվրոպայի առջև պարտավորվել է մասնակցություն ոինենալ խաղաղապահ ուժերին, եթե խաղաղության համաձայնագիր կնքվի։
ԱՄՆ նախագահի պատասխանը դրական էր։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գոհ չէ ներկայիս խաղաղության համաձայնագրից։
Նա հավելել է, որ փաստաթուղթը բաղկացած է չորս կամ հինգ տարբեր մասերից, և գործընթացը բարդ է, քանի որ այն ներառում է տարածքներ։
Նաև հարկ է նշել, որ դեկտեմբերի 13-ին Ուկրաինան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն Փարիզում բանակցություններ կանցկացնեն՝ քննարկելու պլանի վիճահարույց կետերը։ Սակայն Թրամփը դեռևս վերջնական պատասխան չի տվել այն մասին, թե արդյոք ամերիկացի ներկայացուցիչները կմասնակցեն։
«Շաբաթ օրը հանդիպում կլինի... Մենք ասացինք, որ կմասնակցենք, եթե կարծենք, որ լավ հնարավորություն կա այն իրականացնելու։ Նրանք ուզում են, որ ես այնտեղ լինեմ։ Նրանք ուզում են, որ մենք այնտեղ լինեմ։ Եվ մենք կմասնակցենք շաբաթ օրը Եվրոպայում կայանալիք հանդիպմանը, եթե կարծենք, որ լավ հնարավորություն կա»։ «Մենք չենք ուզում շատ ժամանակ վատնել... մենք ուզում ենք, որ ամեն ինչ լուծվի», - ասել է ԱՄՆ նախագահը։
Ավելին, Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տվել է մոտավորապես 300-350 միլիարդ դոլար, բայց փոխարենը ոչինչ չի ստացել։ Սակայն իշխանության գալու հետ մեկտեղ արդյունք ձեռք է բերվել։
Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ն չի մասնակցում պատերազմին, բայց մասնակցում է բանակցություններին, քանի որ Ուկրաինան և Եվրոպան ցանկանում են Վաշինգտոնի մասնակցությունը։
Ըստ Թրամփի, Ուկրաինայում պատերազմը չի ազդում ԱՄՆ-ի վրա, եթե իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից։ Հակառակ դեպքում նման բաները ավարտվում են համաշխարհային պատերազմներով։ Սակայն Վաշինգտոնը դա չի ուզում։

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս