Մենք հենց նոր Վենեսուելայի ափերի մոտ լցանավ ենք առգրավել՝ երբևէ առգրավված լցանավերից ամենամեծը. Թրամփ
Մենք հենց նոր Վենեսուելայի ափերի մոտ լցանավ ենք առգրավել, շատ մեծ լցանավ, երբևէ առգրավված լցանավերից ամենամեծը։ Կան այլ բաներ, այնպես որ դուք դա կտեսնեք ավելի ուշ և կքննարկեք այլ մարդկանց հետ, Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը` BBC-ի փոխանցմամբ։
Թրամփի հայտարարությունից կարճ ժամանակ անց ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին սոցիալական ցանցերում հրապարակել է տեղեկություն՝ նշելով, որ տանկերը տարիներ շարունակ պատժամիջոցների տակ է եղել «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններին աջակցող անօրինական նավթի առևտրի ցանցին մասնակցելու» համար։
Ի պատասխան լցանավի առգրավման՝ Վենեսուելան հայտարարություն է տարածել, որով դատապարտում էր Դոնալդ Թրամփին՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախագահի նպատակը միշտ էլ եղել է վենեսուելական նավթը առանց որևէ փոխհատուցման առգրավելը։

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս