Հարուստ ժառանգորդուհի ներկայացած թոշակառու կինը բանկերից խաբեությամբ մոտ 30 միլիոն դոլար է կորզել
Միչիգանի 73-ամյա բնակչուհին փախուստի մեջ է, քանի որ ենթադրաբար ներկայացել է որպես հարուստ ժառանգորդուհի և մեկ տարվա ընթացքում բանկերից ու այլ ֆինանսական հաստատություններից խաբեությամբ մոտ 30 միլիոն դոլար է կորզել, ըստ NBC News-ի՝ հայտարարել է Հետաքննությունների դաշնային բյուրոն։ Ըստ ՀԴԲ-ի տեղեկագրի՝ Մերի Քերոլ ՄըքԴոնելը հետախուզվում է Լոս Անջելեսում և Օրանժ շրջանում (Կալիֆոռնիա) խարդախության սխեմայի մեջ ենթադրյալ ներգրավվածության համար։
ՀԴԲ-ն հայտարարել է, որ կինը ներկայացել է որպես ՄըքԴոնել ընտանիքի ժառանգորդուհի և հայտարարել է, թե մուտք ունի 80 միլիոն դոլարի գաղտնի ֆոնդի։ McDonnell Aircraft կորպորացիան, որի ժառանգորդուհին է նա ներկայացել, այլևս գոյություն չունի։
ՀԴԲ-ի տվյալներով՝ հանցովոր սխեման սկսվել է մոտավորապես 2017 թվականի հուլիսին և շարունակվել մինչև 2018 թվականի մայիսը։ Մոտավորապես նույն ժամանակաշրջանում ՄըքԴոնելը Բըրբենքում գործող այժմ արդեն լուծարված Bellum Entertainment LLC պրոդյուսերական ընկերության գլխավոր գործադիր տնօրենն էր, որը ստեղծել է «Ես ամուսնացել եմ մարդասպանի հետ», «Պահանջվում է մարդասպան» քրեական սերիալները, նշված է դաշնային մեղադրական եզրակացության մեջ։

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս