«Եթե Հայաստանի համար օգտակար է, ուրեմն դա պետք է անել։ Եթե օգտակար չէ, ուրեմն պետք չէ անել։ Իմ կարծիքով, սա այն դեպքն է, երբ հենց տնտեսությունը պետք է գերակշռի այս հարցում։ Լոգիստիկ առումով դա հարմար է, բայց թե ինչ գներ ու պայմաններ կառաջարկվեն, արդյոք այնտեղ ինչ-որ բան թաքնված չի լինի, այն, ինչ միանգամից տեսանելի չէ, պետք է ուշադիր ուսումնասիրել», - հավելել է նա։
Մարցինկևիչը բացատրել է, որ ադրբեջանական նավթամթերքից Հայաստանի կախվածությունը նվազեցնելու համար պետք է դիվերսիֆիկացնել մատակարարներին։
«Սա այն է, ինչ մենք դիտարկում ենք, օրինակ, Չինաստանի կողմից իրականացման մեջ։ Նավթի, գազի և այլնի ներմուծման ողջ ծավալից մեկ մատակարարի բաժինը չպետք է գերազանցի 20%-ը։ Իմ կարծիքով, սա շատ ճիշտ ալգորիթմ է», - նշել է Մարցինկևիչը։
Ըստ նրա գնահատականի՝ Բաքվի նավթավերամշակման գործարանը լիովին բեռնված չէ, արտադրությունն ավելացնելու հնարավորություն կա, բայց ամենայն հավանականությամբ, դրա համար ինչ-որ կերպ պետք է Ռուսաստանի հետ պայմանավորվել ծանր նավթի մատակարարման շուրջ։
«Ադրբեջանին անհրաժեշտ է գործարանում ճիշտ խառնուրդ ապահովել, որպեսզի հնարավոր լինի արտադրել և՛ բենզին, և՛ դիզել, և՛ մազութ։ Որպես տարբերակ կարող է ի հայտ գալ նաև ղազախական նավթը, բայց այս դեպքում ծովով լցանավային փոխադրումը այնքան էլ հարմար չէ», - ընդգծել է նա։

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս