Չինական ներդրումային ընկերության նախկին ղեկավարը մահապատժի է ենթարկվել 156 միլիոն դոլար կաշառք վերցնելու համար
Չինաստանում China Huarong International Holdings ներդրումային ընկերության նախկին գործադիր տնօրեն Բայ Տյանհույը մահապատժի է ենթարկվել մոտ 156 միլիոն դոլարի կաշառք ստանալու համար, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Քննիչների տվյալներով՝ 2014-2018 թվականներին Բայ Տյանհույը, լինելով ընկերության գործադիր տնօրեն, չարաշահել է իր պաշտոնը և նպաստել նախագծերի և կորպորատիվ ֆինանսավորման ձեռքբերմանը։ Դրա դիմաց նա երրորդ կողմերից ստացել է զգալի գումարներ՝ 1.108 միլիարդ յուան (մոտավորապես 156 միլիոն դոլար)։
2024 թվականի մայիսին դատարանը Տյանհույին մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ և դատապարտել է մահապատժի։ Նա նաև զրկվել է քաղաքական իրավունքներից, և նրա անձնական ունեցվածքը բռնագրավվել է։ Դատապարտյալը փորձել է բողոքարկել մահապատժի դատավճիռը, սակայն այս տարվա փետրվարին դատարանը մերժել է նրա բողոքարկումը` չնայած այն հանգամանքին, որ Բայ Տյանհույը համագործակցել է քննության հետ և կարևոր ապացույցներ է տրամադրել այլ գործերի համար։

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս