Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդները Ուկրաինայի նախագահի հետ քննարկել են պատերազմը դադարեցնելու ծրագիրը
Ուկրաինայի նախագահի և Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդների Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացված խաղաղության բանակցությունների միջանկյալ արդյունքները և անվտանգության երաշխիքները, հաղորդել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակը։
«Այս հանդիպումը, որին մասնակցել են Ուկրաինայի նախագահը, Մեծ Բրիտանիայի վարչապետը, Գերմանիայի կանցլերը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահը, թույլ տվեց մեզ վերահաստատել մեր անսասան աջակցությունը Ուկրաինային, ինչպես նաև մեր անսասան հանձնառությունը Ուկրաինայում ամուր և երկարատև խաղաղության հասնելուն», - ասվում է հայտարարության մեջ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին X-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ «հանդիպումը կազմակերպելու և խաղաղության ճանապարհին նրանցից յուրաքանչյուրի անձնական ներդրման համար»։
Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվել է նաև ամերիկյան կողմի հետ համատեղ դիվանագիտական աշխատանքը, և համաձայնեցվել է «ընդհանուր դիրքորոշում» անվտանգության երաշխիքների, Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման և «հաջորդ քայլերի» վերաբերյալ։
«Մենք նաև քննարկեցինք Ուկրաինային հետագա պաշտպանական աջակցությունը», - նշել է Զելենսկին։

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս