Մինչեւ տարեվերջ Թրամփի եւ Պուտինի միջեւ հանդիպման մասին խոսք չկա. Պեսկով
Մինչեւ տարեվերջ Թրամփի եւ Պուտինի միջեւ հանդիպման մասին խոսք չկա, ասել է Կրեմլի խոսնակը` Դմիտրի Պեսկովը։ «Հանդիպումը պետք է նախապատրաստվի եւ լինի արդյունավետ»,- շեշտել է նա։ Պեսկովի խոսքով` հանդիպման արդյունավետության համար «պետք է փորձագիտական մակարդակով աշխատանք տարվի, ինչը եւ արվում է»։
Ըստ նրա` պետք է տեսնել, թե ինչպես կավարտվեն ամերիկացիների եւ ուկրաինացիների միջեւ Ֆլորիդայում սկսված բանակցությունները։ «Երբ իմանանք, այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե դեպի ուր պիտի շարժվել»,- ասել է Կրմելի խոսնակը։
Իր հերթին Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ այս շաբաթ տեղի կունենա «ցանկացողների կոալիցիայի» եւս մեկ հանդիպում ընդլայնված կազմով։
«Կա 30 երկիր։ Մենք այսօր խոսել ենք նրանց հետ, իսկ վաղը առանձին կխոսեմ եւս մի քանիսի` Իտալիայի և Կանադայի հետ»,- նրա խոսքերն է մեջբերում «Եվրոպական պրավդան»։
Զելենսկին դեռ մեծ հանդիպման ժամկետը նշելուց ձեռնպահ է մնում։
«Սկզբունքորեն, մենք արդեն ունենք պատրաստի փաստաթուղթ։ Հիմա այն պետք է համաձայնեցնենք ամերիկյան կողմի, ինչպես նաև Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ընդհանուր ենթակառուցվածքի հետ, և թե որտեղ է տեղակայվելու վճռական ուժերի կոալիցիան… Գլխավորն այն է, որ սկզբունքորեն փաստաթուղթը, քարտեզը և կոալիցիայի ենթակառուցվածքն արդեն գոյություն ունեն»,- ասել է նա։

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս