Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման վերաբերյալ շուտով որոշում կընդունվի. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի՝ դեկտեմբերի 4-ին, հայտարարել է, որ նախագահի աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման վերաբերյալ շուտով որոշում կընդունվի, հաղորդում է РБК-Украина-ն։ Նա ասել է, որ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նոր ղեկավարի պաշտոնի թեկնածուների հետ լրացուցիչ հանդիպումներ են անցկացվել։
«Մենք քննարկել ենք գրասենյակի աշխատանքային ձևաչափերը և փոխգործակցությունը այլ պետական կառույցների հետ, ինչը կարևոր է Ուկրաինայի շահերի համար։ Գրասենյակի նոր ղեկավարի վերաբերյալ շուտով որոշում կընդունվի»,- ասված է Զելենսկու հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին երկրի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունների հետաքննիչները խուզարկություններ են իրականացրել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի տանը։ Նույն օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Երմակը հրաժարականի դիմում է գրել։ Կարճ ժամանակ անց նա ստորագրել է Երմակին աշխատանքից ազատելու մասին հրամանագիր։
Ավելի ուշ Երմակը հայտարարեց, որ մտադիր է մեկնել ռազմաճակատ։

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս