Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
COP17-ին ընդառաջ, ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Հայաստան Ռուբիոն հիշեցրել է, որ Իրանը բացահայտ կերպով սպառնացել է Դա ճիշտ չէ. ես նրանց ոչինչ չեմ առաջարկել. Թրամփ Մեկնարկում է «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը Կարծրատիպերի հաղթահարումը կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր գրավականներից է Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը (տեսանյութ) Արարատի մարզի Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք Հայաստանը հաստատակամ է՝ լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը Լոռու մարզում առողջության համընդհանուր ապահովագրության արդյունքները. մարզպետի հաշվետվությունը (տեսանյութ) Իսպանիայում տնից վտարված 87-ամյա կինը կկարողանա վերադառնալ իր բնակարան Կապանի հետիոտնային կամուրջները զարդարվել են կենդանիների բրոնզե քանդակներով (ֆոտոշարք) Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գտնվող 1550 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

COP17-ին ընդառաջ, ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ՀայաստանՌուբիոն հիշեցրել է, որ Իրանը բացահայտ կերպով սպառնացել էԴա ճիշտ չէ. ես նրանց ոչինչ չեմ առաջարկել. ԹրամփՄեկնարկում է «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնըԿարծրատիպերի հաղթահարումը կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր գրավականներից էՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը (տեսանյութ)Արարատի մարզի Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածքՀայաստանը հաստատակամ է՝ լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըԼոռու մարզում առողջության համընդհանուր ապահովագրության արդյունքները. մարզպետի հաշվետվությունը (տեսանյութ)Իսպանիայում տնից վտարված 87-ամյա կինը կկարողանա վերադառնալ իր բնակարանԿապանի հետիոտնային կամուրջները զարդարվել են կենդանիների բրոնզե քանդակներով (ֆոտոշարք)Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գտնվող 1550 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՀայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրքՀրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում ծառ է կողաշրջվելԳևորգ Թամամյանի թեկնածությունն արձագանք է ստացել միջազգային առողջապահական և գիտական հանրության հեղինակավոր ներկայացուցիչների կողմիցԲենիամին Նեթանյահուն չհայտարարված այց է կատարել Արաբական Միացյալ ԷմիրություններՌուսաստանն այս գիշեր բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակվել է Կիևի վրաՄենք քայլ ենք արել առաջ, բայց դրան հաջորդելու են ամենադժվար քայլերըՄիջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակինՇախմատային Ծաղկաձոր. մեկնարկում է աշխարհի առաջնության մայրցամաքային փուլըԼատվիայում սպասվող արտագնա խաղը հաստատ հեշտ չի լինելուՎարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըՀայաստանի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին՝ 2-3․ Ազգերի լիգաԽնդրում եմ Ազգային ժողովին կասեցնել իմ անձեռնմխելիությունը. Պետեր ՄադյարԱՄՆ ընտրություններից առաջ հրադադարի հաստատումը քիչ հավանական էՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ բանակի զինծառայողների պարապմունքները «Տիր» հրետանային համակարգով (տեսանյութ)ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքում ով է գլխավորելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԾաղկաձորը հյուրընկալում է դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել «գրեթե անհապաղ» վերադառնալ ԵՄՍեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինենՍերբիայի նախագահ Վուչիչը հայտարարել է հրաժարականի մասին՝ հույս ունենալով դառնալ վարչապետՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանըԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգՄեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլըՔննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացման հարցերՀարգանքի տուրք Կոմիտասին (ֆոտոշարք)ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՌուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» բռնելու համար. WSJԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համարՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներինՊորտուգալացիները հաղթեցին 2-1 հաշվովԱրաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ 7 անձ ձերբակալվել է (տեսանյութ)2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումՆիկոլ Փաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին ԷռնեկյանինԶինծառայողի մահվան դեպքով կալանավորվել է 1 անձ
Մշակույթ

Վերականգնումից հետո բացվել է Երևանի պատմական Կարմիր կամուրջը

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» հուշարձանն ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներից հետո բացվում է։ Երևանի պատմական Կարմիր կամրջի բացմամբ ամփոփվել է նաև «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և ԵՄ համագործակցության շրջանակում:

Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը, Դանիել Դանիելյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նշմամբ՝ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը էապես մեծ ծավալով է իրականացնում հուշարձանների վերականգնման, ամրակայման աշխատանքները՝ բազմապատկելով պետական բյուջեի հատկացումները:

«Մասնավոր հատվածին ներգրավելով հուշարձանների վերականգնման գործընթացում՝ նպաստում ենք նաև հուշարձանների հանդեպ հանրային վարքականոնի փոփոխմանը՝ հուշարձանների պահպանության հարցին ավելի պատասխանատվությամբ և խնամքով վերաբերելուն: Կարմիր կամրջի վերականգնումը դրա լավագույն օրինակներից է: Մենք ականատես ենք, թե ինչպես է Երևանի հնագույն կամուրջներից մեկը՝ որպես Երևանի պատմամշակութային ժառանգություն, հասանելի դարձել մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար՝ որպես հետաքրքիր ժամանցի և հանգստի հրաշալի միջավայր»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ Երևանի պատմամշակութային ժառանգությունն ավելի տեսանելի և հասանելի դարձնելու նպատակով շարունակական աշխատանքներ են իրականացվում․ Երևանի ուրարտական ժառանգությունն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում։

Անդրադառնալով օրվա շրջանակում Եվրոպական ժառանգության օրերի ամփոփմանը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս միջոցառման շուրջ ջանքերի համախմբումը ցույց է տալիս, որ հայկական մշակութային ժառանգությունը ընդհանուր համաշխարհային ժառանգության մաս է, որտեղ մեր մշակույթն իր ուրույն դիմագիծն ունի:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև համերգ՝ Jam session ձևաչափով:

«Կարմիր կամուրջ» հուշարձանի վերականգնումն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության ու բարերարի միջև 2022 թվականին կնքված համագործակցության հուշագրի շրջանակում: Հուշարձանը վերականգնվել է 2024-2025 թթ. բարերար Յուրի Աֆրիկյանի միջոցներով` պահպանելով վերակառուցումների արժեք ներկայացնող բոլոր պատմական շերտերը:

Այն հանրապետական նշանակության հուշարձան է, գտնվում է Հրազդան գետի վրա։ Երևանում պահպանված ամենահին կամուրջն է և համարվում է միջնադարյան Հայաստանի ամենախոշոր ինժեներական կառույցներից մեկը․ ունի 11 մ բարձրություն, 80 մ երկարություն, 6,5մ լայնություն։

Միմյանց կապելով Հրազդանի կիրճի ափերը՝ կամուրջը ճանապարհային հաղորդակցություն է ապահովել Երևանի բերդից դեպի Արարատյան դաշտավայր:

Այն ունեցել է ռազմավարական նշանակություն․ վրայով անցել են առևտրային քարավաններ, բեռնված սայլեր, կենդանիներ, զինվորներ ու հեծելազոր` տեղափոխելով հրետանի ու այլ ռազմամթերք:

Կամուրջը 10-13-րդ դարերի կառույց է, սրբատաշ ճակատներով, թաղերով և թաղակիր ատամնաձև շարվածքով եռաշերտ պրոֆիլավոր ճակատային կամարներով: Իր գոյության ընթացքում կառույցը պարբերաբար վնասվել է երկրաշարժերից և պատմական տարբեր փուլերում տեղի ունեցած իրադարձություններից։

1679 թվականի ուժգին երկրաշարժից հետո կամուրջը հիմնովին վերակառուցվել կամ կառուցվել է՝ մեծահարուստ վաճառական, քանաքեռցի բարեգործ Խոջա Փլավի (իրական անունը՝ Հակոբ) հովանավորությամբ: Այս հանգամանքով պայմանավորված՝ կամուրջը երբեմն անվանում են Խոջա Փլավի կամուրջ, իսկ «Կարմիր» է կոչվել դրանում օգտագործված թրծված աղյուսի ու կարմիր տուֆաքարերի գունային երանգների համար:

1655 թ․ կամուրջը նկարել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն, ըստ որի՝ կամուրջը եռակամար է եղել։ 1796 թ. պահպանված նկարում կամուրջը արդեն ունի 4 բացվածք` 2 մեծ կենտրոնական և մեկական փոքր՝ եզրերում: Խորհրդային ժամանակաշրջաններին վերաբերող լուսանկարներում կամուրջն արդեն ունի 2 մեծ կենտրոնական բացվածքներ և եզրային խուլ ամրաշինական հենապատեր:

Վերակառուցման և հիմանանորգման աշխատանքներ են արվել 1830-ական, 1960- ական թվականներին, որոնց ընթացքում կամրջի երկու եզրերում ամրաշինական նպատակներով ավելացվել են բազալտե հենապետեր:

Հետագայում՝ 1980-ականներին իրականացված վերականգնման աշխատանքներն անավարտ են մնացել: Մինչ 2024-2025 թթ. ամբողջական վերականգնումը՝ պահպանվել էին միայն կամրջի հարավային մեծ կամարը և հյուսիսային խուցը․ կամուրջն ըստ էության ավերված էր և ուներ հրատապ վերականգնման կարիք։