Քրոնիկական հոգնածությունը կապված է շնչառության խանգարման հետ
ԱՄՆ Մաունթ Սինայի բժշկական դպրոցի հետազոտողները պարզել են, որ քրոնիկական հոգնածության համախտանիշ (ՔՀՀ) ունեցող պացիենտների մեծ մասն ունի թաքնված շնչառական խնդիրներ, որոնք սրում են նրանց ախտանիշները: Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Medicine ամսագրում:
Քրոնիկական հոգնածության համախտանիշը բնութագրվում է հյուծվածության, կոգնիտիվ «մառախուղի» եւ վիճակի վատթարացման մշտական զգացողությամբ՝ նույնիսկ աննշան ֆիզիկական կամ մտավոր ծանրաբեռնվածությունից հետո: Նոր տվյալները ցույց են տալիս, որ ՔՀՀ ունեցող պացիենտների 71 տոկոսը ցուցաբերում է հիպերվենտիլյացիայի եւ դիսֆունկցիոնալ, այսինքն՝ մակերեսային շնչառության նշաններ, որի դեպքում թոքերը բավարար չափով չեն լցվում թթվածնով:
Հետազոտությանը մասնակցել են քրոնիկական հոգնածության համախտանիշ ունեցող 57 հիվանդ եւ 25 առողջ կամավորներ: Բոլորը ենթարկվել են երկօրյա սիրտ-անոթային թեստավորման, այդ թվում՝ շնչառության հաճախականության, արյան մեջ թթվածնի հագեցվածության եւ սրտի պարամետրերի չափումների: Չնայած սպառված թթվածնի ծավալը նման էր երկու խմբերում էլ, ՔՀՀ ունեցող պացիենտները զգալիորեն ավելի շատ էին հակված շնչառության դժվարացման եւ հիպերվենտիլյացիայի նշանների:
Հեղինակների խոսքով՝ այս խանգարումները հանգեցնում են գլխապտույտի, շնչառության դժվարացման, սրտի հաճախության արագացման, հոգնածության աճի եւ անհանգստության: Գիտնականները ենթադրում են, որ շնչառական խանգարումները կարող են պայմանավորված լինել դիսաուտոնոմիայով՝ վեգետատիվ նյարդային համակարգի խանգարումով, որը վերահսկում է շնչառական մկանները եւ անոթային տոնուսը։
Հետազոտողները կարծում են, որ շնչառության շտկումը կարող է դառնալ քրոնիկական հոգնածության թերապիայի նոր մոտեցում։ Հնարավոր մեթոդներից են շնչառական վարժությունները, յոգան, լողը եւ թեթեւ ֆիզիկական վարժությունները, որոնք օգնում են կարգավորել արյան մեջ ածխաթթու գազի մակարդակը եւ վերականգնել ներշնչման օպտիմալ խորությունը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվի
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան