Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարում Ավանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերել Կոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկին Քննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարները Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից «Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար Կադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինայում պատերազմելու՝ հանուն «ռուսական աշխարհի». The Economist Ադրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. Axios Հիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհը Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներում Ուկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցում ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

Այսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարումԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԿոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկինՔննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարներըԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համարԿադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինայում պատերազմելու՝ հանուն «ռուսական աշխարհի». The EconomistԱդրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. AxiosՀիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհըՔաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներումՈւկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցումԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանինԹուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցինՀայաստանը շարունակել է բարեփոխումները, սակայն պահպանվում են խնդիրները. ԵՄԿասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԵրիտասարդների նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարարՄեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունըԳիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրաԵթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ ՖարմանյանՔննարկումներ՝ ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալԿասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄՆոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆՈրքան ավելի բաց ճանապարհներ և ավելի շատ հնարավորություններ լինեն, դա Հայաստանի օգուտն էԵթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Ա.Դավոյան Միակ նպատակն է՝ խթանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում. ԷրդողանBarbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարովՖրանսիան կրկին շոգի ալիք է ապրումՎլահովիչը կարիերան կշարունակվի թուրքական «Բեշիկթաշում»Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՔննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԿալանքի հարցը երկար քննարկվել է. Ջուլհակյան«Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» դասընթացն ամփոփվեց Mini CTF (Capture The Flag) մրցույթովՌուսաստանը հայելային պատասխան է տալու առևտրային նավերի զավթման փորձերին. ՊուտինԱֆղանցի աղջիկները շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու իրավունքիցԵկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս ՂազարյանՌուս-ուկրաինական պատերազմում փոխադարձ հարվածները շարունակվում ենՀարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթությունՀայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Արման ԵղոյանԱդրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսովՎենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FTՀրշեջ-փրկարարները մարել են մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանըՊանամայի ջրանցքով նավերի անցման արժեքը հասել է ռեկորդային թվիԵրիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է․ ՄԻՊՆոր ԱԺ, նոր դերաբաշխում․ ի՞նչ են ակնկալում քաղաքացիները իշխանությունից ու ընդդիմությունիցԱյս Սահմանադրությամբ ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. ՉախոյանԹուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերըԳլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ«Գութան» փառատոնն այս տարի նվիրված է պարարվեստի նշանավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակինԵրիտասարդների հաջողությունը նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է․ ԿԳՄՍ նախարար
Գիտություն

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Գրենոբլում հանդիպել է CEA-Leti և Minalogic ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12-14-ն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլ քաղաքում, հաղորդում է ԲՏԱ նախարարությունը։ Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը, նախարարության տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրումների խթանման և արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Հարոյանը։

Այցի նպատակն է Ֆրանսիայի առաջատար գիտահետազոտական և արդյունաբերական կենտրոնների հետ հաստատել բարձր մակարդակի գործընկերություն և քննարկել Հայաստանի հետ կիսահաղորդչային և էլեկտրոնիկայի ոլորտներում համատեղ ծրագրերի հնարավորությունները։

Նոյեմբերի 12-ին նախարար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել CEA-Leti և Minalogic կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում նախարար Հայրապետյանը և պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը՝ ընդգծելով դրա հիմնական ուղղությունները, կառուցվածքային բաղադրիչներն ու զարգացման ներուժը։ Հաջորդիվ տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։

Նախարարը նշել է, որ Հայաստանի նպատակն է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն՝ խթանելով հետազոտությունները, ինժեներական լուծումները և նորարարական արտադրությունների զարգացումը։  Նա կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի գիտական և արդյունաբերական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ ընդգծելով մասնագիտական կապերի հաստատման, գիտակրթական փոխանակումների և համատեղ հետազոտական նախագծերի զարգացման կարևորությունը։

CEA-Leti-ի տեխնոլոգիական հետազոտությունների բաժնի տնօրեն և Գրենոբլի GIANT ինովացիոն համալիրի ղեկավար Ջուլի Գալանդը, ինչպես նաև Minalogic ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են կազմակերպությունների գործունեության շրջանակներն ու ընթացիկ նախագծերը։

Այնուհետև հայկական պատվիրակությունը «վիրտուալ» շրջայց է կատարել CEA-Leti-ում՝ ծանոթանալով ընկերության արտադրանքին, կիրառական լուծումներին, կենդանի ցուցադրություններին և արդյունաբերական կիրառությունների ցուցասրահին: 

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են համատեղ նախաձեռնությունների իրականացումն ու գործընկերության խորացումը։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համագործակցության հնարավոր ուղիները զարգացնելու ուղղությամբ։

Նշենք, որ CEA-Leti ընկերությունը Ֆրանսիայի առաջատար գիտահետազոտական կենտրոններից է, որն առանձնանում է միկրո և նանոտեխնոլոգիաների ոլորտում իր առաջատար դիրքով։ Այն ակտիվորեն համագործակցում է գիտական ու արդյունաբերական գործընկերների հետ՝ զարգացնելով նորարարական լուծումներ էլեկտրոնիկայի, արհեստական բանականության, հաղորդակցության տեխնոլոգիաների և նանոէլեկտրոնիկայի ոլորտներում։