Երկվորյակ եղբայրները դարձել են «աշխարհում առաջին» բիթքոինային միլիարդատերերը
Երկվորյակ եղբայրներ Թայլեր եւ Քեմերոն Ուինքլվոսները, որոնք Մարկ Ցուկերբերգին մեղադրում էին Facebook-ի գաղափարն իրենցից գողանալու մեջ, դարձել են «աշխարհում առաջին» բիթքոինային միլիարդատերերը, փոխանցում է The Telegraph-ը:
Ընդ որում, Ուինքլվոսները բիթքոինները գնել էին դատարանում Ցուկերբերգից շահած գումարով: 2008-ին նա, խաղաղության պայմանագրի համաձայն, եղբայրներին վճարել է 65 միլիոն դոլար, իսկ 2013-ին, երբ մեկ բիթքոինն արժեր 120 դոլար, նրանք 11 միլիոն դոլարի գաղտնարժույթ են գնել:
Telegraph-ի տվյալներով, նրանք տիրացել են «աշխարհի բիթքոինների մոտ 1 տոկոսին»: «Համարվում է, որ դա առաջին միլիարդն է, որը ձեռք է բերվել գաղտնարժութային ներդրումներով՝ նշանակալի պահ վիճահարույց ակտիվի համար»,- գրում է The Telegraph-ը:
Նրանց կարողությունը գնահատվում է մոտ 100 հազար բիթքոին: Անցյալ շաբաթ գաղտնարժույթը հատել է 10 հազար դոլարի նիշը: Պարբերականը նշում է, որ Երկվորյակներ Ուինքլվոսները կանգ չեն առել բիթքոինների գնումով, նրանք սեփական բորսան եւ վենչուրային հիմնադրամն են բացել:
«Մենք երբեք բիթքոին չենք վաճառել, մենք ներդրել ենք երկար տարիների համար»,- 2015-ին ասել է Քեմերոն Ուինքլվոսը:
Բիթքոինների ավելի քան 1 միլիարդ ունեցող է հանդիսանում նաեւ գաղտնարժույթի հիմնադիր, Սատոշի Նակամոտո կեղծանվամբ մարդը:
Ուինքլվոս եղբայրները ուսանել են Հարվարդում՝ Մարկ Ցուկերբերգի հետ, 2002-ին նրանք սկսել են ConnectU (HarvardConnection) սոցցանցի աշխատանքները մյուս ուսանողի՝ Դիվյա Նարենդրայի հետ: Մի ժամանակ նրանց հետ համագործկցել է Ցուկերբերգը, ապա մտահղացել է սեփական thefacebook.com սոցցանցը, որը գործի է դրել 2004-ի փետրվարից:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից