«Լավ օրեր չեն սպասվում մեր բնակիչներին ու բիզնեսին»
Կենտրոնական բանկը մեկ շաբաթ առաջ եկող տարվա հետ կապված կանխատեսումներ է արել, որ գնաճի ենթակա ապրանքները բավականին շատ են։ Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը։
Նրա խոսքով, եթե այս տարի գնաճը նախատեսված է 2-2.5 տոկոս, ապա հաջորդ տարի 4.5 տոկոս. «Սա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ 2018 թվականի հունվարի 1-ից որոշ ապրանքատեսակների գծով ուժի մեջ կմտնեն ԵՏՄ մաքսային դրույքաչափերը։ Երկրորդ՝ համաշխարհային շուկայում տնտեսական ակտիվություն կա, եւ այդտեղից նաեւ ազդակներ կան, որ գները կբարձրանան, իսկ երրորդ պատճառն այն է, որ կառավարությունը նախատեսում է տնտեսությունը խթանող քաղաքականություն վարել, որն էլ իր հերթին կբերի գնաճի։ Դա նաեւ կառավարության ծրագրով է նախատեսվում, եւ այդ 4.5 տոկոս աճի մեջ կա նաեւ ինֆլյացիայի որոշակի հանգամանք»։
Բացի դրանից, ըստ Վահագն Խաչատրյանի եկող տարվա գնաճային ֆոնը ապահովող հիմնական հանգամանքը հունվարի 1-ից ԵՏՄ-ում որոշ ապրանքների ակցիզային դրույքաչափերի բարձրացումն է. «Դրանք ամենօրյա օգտագործվող ապրանքներ են, խոսքը հատկապես վերաբերում է վառելիքին, խտացված գազին, բենզինին եւ անհասկանալի է, թե ինչի է բարձրացվում ակցիզը։ Ներկայացնում են, թե փորձում են համահավասարեցում տեղի ունենա ԵՏՄ-ում, բայց դա ընդունելի չէ։ Օրինակ գազի գնի հարցում մենք հավասար պայմաններում չենք գտնվում ԵՏՄ մյուս երկրների հետ։ Այն գինը, որը վճարում են մեր քաղաքացիներն ու մեր բիզնեսը, շատ ավելի բարձր է, քան շատ այլ երկրներում»։
Տնտեսագետի խոսքով, Հայաստանում խտացված գազով է աշխատում ավտոմեքենաների 70 տոկոսը, այդ թվում տաքսիները, հասարակական տրանսպորտը, ու դրա թանկացումը անմիջապես զգալու են հասարակ քաղաքացիները։
«Այս ամենի հետեւանքով կթանկանա տաքսին, տրանսպորտը, բենզինը, որի գինն առանց այդ էլ աճի միտում է դրսեւորում, ինչը, իմիջիայլոց, ոչ մրցակցային միջավայրի հետեւանք է, քանի որ Հայաստանում վառելիքի ներկրողը մեկն է եւ ինքն է թելադրում գները։ Այսինքն ակնհայտ է, որ այստեղ զուտ ֆիսկալ, բյուջետային հարց է լուծվում։ Գազի եւ բենզինի թանկացումը բերում է նաեւ էլեկտրաէներգիայի թանկացման, որի արդյունքում բիզնեսը վնաս է կրելու, նրանց մրցակցային առավելությունները նվազելու են։ Ակցիզային հարկի բարձրացումը շատ վտանգավոր է եւ հնարավորություն չի տալու մեր բիզնեսին աշխատել»։
Վահագն Խաչատրյանը նշեց, որ ծխախոտի ու խմիչքի թանկացումը եւս հասկանալի չէ, եւ սա ցույց է տալիս, որ Հայաստանը իր տնտեսական զարգացման ապագան չունի, պատկերը չունի. «Բացարձակ լավ օրեր չեն սպասվում մեր քաղաքացիներին»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից