Լուվրի կողոպուտի երկու կասկածյալները մասնակիորեն խոստովանել են իրենց մեղքը
Լուվրի կողոպուտի գործով հոկտեմբերի 25-ին ձերբակալված երկու կասկածյալները մասամբ ընդունել են իրենց մեղքը, սակայն քննիչները դեռևս տեղեկություններ չունեն գողացված զարդերի գտնվելու վայրի մասին: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Փարիզի դատախազ Լոր Բեկոն:
«Այս տղամարդիկ կասկածվում են Ապոլլոն պատկերասրահ ներխուժելու և զարդեր գողանալու մեջ։ Երկուսն էլ հարցաքննության ժամանակ մասամբ խոստովանել են իրենց մասնակցությունը կողոպուտին», - ասել է նա։
Ձերբակալվածներից մեկը՝ 34-ամյա Ալժիրի քաղաքացի, 2010 թվականից ապրում է Ֆրանսիայում: Նա նախկինում աշխատել է որպես աղբահան, և նախկինում դատապարտվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և գողության համար: Նրա ինքնությունը հաստատվել է հանցագործների կողմից օգտագործված սկուտերներից մեկի վրա հայտնաբերված ԴՆԹ-ի ապացույցների միջոցով:
Երկրորդը՝ 39 տարեկան, ծնունդով Փարիզի մոտ գտնվող Օբերվիլյե համայնքից է, որտեղ նա ապրել է մինչև վերջերս։ Նրա ԴՆԹ-ն հայտնաբերվել է Լուվրի կոտրված ցուցափեղկերից մեկի վրա։ Նա պնդում է, որ անօրինական աշխատել է որպես տաքսու վարորդ։ Նա նախկինում կատարել է կողոպուտներ (2008 և 2014 թվականներին) և ներկայումս գտնվում է դատական հսկողության տակ՝ կապված մեկ այլ գողության հետաքննության հետ։ Նրա դատավարությունը նախատեսված էր սկսել 2025 թվականի նոյեմբերին։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո