Գիտնականները 250-ամյա դեղամիջոցը փորձարկել են որպես քաղցկեղի ագրեսիվ ձևի հնարավոր բուժման միջոց
Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Translational Medicine բժշկագիտան հանդեսում։
Խոսքը դիգիտոքսինի մասին է, որն ի սկզբանե դիգիտալիս պուրպուրեա (Digitalis purpurea) բույսից ստացված սրտաբանական դեղամիջոց էր։ Սկյովդեի համալսարանի գիտնականները, Սկարաբորգի կլինիկայի հետ համատեղ, սկսել են ուսումնասիրություն՝ ստուգելու համար՝ արդյոք դիգիտոքսինը կարող է խաթարել քաղցկեղի բջիջների նյութափոխանակությունը, ազդել կալցիումի հավասարակշռության վրա, կանգնեցնել ուռուցքի աճը կամ նույնիսկ բջիջների մահ առաջացնել։
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը քաղցկեղի ամենաագրեսիվ ձևերից մեկն է, որի գոյատևման մակարդակը ախտորոշումից հինգ տարի անց կազմում է 5%-ից պակաս։ Լաբորատոր փորձարկումներում դիգիտոքսինն արդեն ցույց է տվել բջիջների բազմացումը ճնշելու ունակությունը, սակայն արձագանքը մեծապես տարբերվում է՝ կախված ուռուցքի տեսակից։
Փորձարկման ներկայիս փուլում հետազոտողները ձգտում են սահմանել օպտիմալ դեղաչափը, ապահովել բուժառուների անվտանգությունը և հաստատել, որ լաբորատորիայում հայտնաբերված բիոմարկերները գործում են նաև կլինիկական պայմաններում: Նրանք օգտագործում են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հինգ տարբեր բջջային գծեր՝ ավելի լավ հասկանալու համար, թե որ ուռուցքներն են արձագանքելու բուժմանը, և որ բուառուներն են ապագայում առավել խոստումնալից լինելու։
Եթե ամեն ինչ լավ ընթանա, դիգիտոքսինը կարող է դառնալ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ բուժման զինանոցի մի մասը. հիվանդության, որի համար ներկայում շատ քիչ արդյունավետ թերապիաներ կան:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվի
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան