Մինչև վերջերս կարծում էին, որ արթուն վիճակում մարդու ուղեղն անընդհատ մտքեր է ստեղծում։ Սակայն նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ դա այդքան էլ այդպես չէ։ Երբեմն գիտակցության հոսքն իսկապես դադարում է և դա խափանում չէ, այլ արթուն ուղեղի հատուկ վիճակ, որը կապված է գրգռման մակարդակի փոփոխության հետ (նյարդագիտության մեջ՝ ուղեղի ակտիվության և արտաքին գրգռիչների նկատմամբ զգայունության աստիճան)։
«Trends in Cognitive Sciences» ամսագրում Ֆրանսիայի և Բելգիայի գիտնականները նկարագրել են փորձեր, որոնց ընթացքում մասնակիցները կատարել են մի պարզ առաջադրանք՝ արձագանքելով էկրանին հայտնվող թվերին։ Ընդ որում, րոպեին մեկ նրանց հարցրել են. «Ինչի՞ մասին եք հիմա մտածում»։
Պատասխանները բաժանվել են երեք կատեգորիաների՝
Կենտրոնացում առաջադրանքի վրա
Մտքի թափառում
Մտքի դատարկում (mind blanking).
Հետաքրքիր է, որ դատարկության վիճակում մասնակիցները կոճակը սեղմել են ավելի դանդաղ, քան թափառող մտքեր արտահայտելու ժամանակ։ Սա վկայում է այս երկու վիճակների միջև եղած տարբերության մասին։
ԷՈւԳ-ն (էլեկտրաուղեղագրություն) ցույց է տվել, որ «mind blanking»-ի ժամանակ ուղեղի էլեկտրական ակտիվությունը դանդաղում է։ Սակայն ուղեղի ճշգրիտ հատվածները դժվար է հայտնաբերել, քանի որ ԷՈւԳ-ն ալիքները գրանցում է գանգի միջոցով և ազդանշանները «լղոզվում են»՝ ինչպես պատի հետևից եկող ձայնը։
Ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային շերտագրման (ՄՌՇ) կիրառմամբ հետագա հետազոտությունները հնարավորություն են տվել ավելի խորը պատկերացում կազմել այս մասին։ Դրանք ցույց են տվել, որ դատարկ վիճակի ժամանակ ուղեղը ցուցաբերում է գլոբալ հիպերսինխրոնիզացիա և բոլոր մասերը, կարծես, աշխատում են ներդաշնակ։ Այս տեսակի ակտիվությունն ավելի շատ նման է խորը քնի, քան արթուն վիճակի ժամանակ տեղի ունեցողին։
Գիտակցության «անջատվելու» վիճակների ըմբռնումը կարող է բանալի դառնալ հենց գիտակցության բնույթի և դրա մեխանիզմների ուսումնասիրման համար։ Ինչպես նշում է նյարդագետ Թոմաս Անդրիյոնը, «mind blanking»-ը ընկալման սխալ չէ, այլ արթուն վիճակի հատուկ ձև, որը գործելաոճով տարբերվում է ուղեղի սովորական աշխատանքային ռեժիմից։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...