Ճապոնացի գիտնականները ստեղծել են պլաստիկ, որը կարող է լուծվել ծովի ջրում (տեսանյութ)
Գործակալության տվյալներով՝ Ֆիզիկական և քիմիական հետազոտությունների ինստիտուտի և Տոկիոյի համալսարանի գիտնականները մշակել են պլաստիկ, որը «շատ ավելի արագ» է քայքայվում և հետքեր չի թողնում։
«Տոկիոյի մոտ գտնվող Վակո քաղաքի լաբորատորիայում թիմը ցույց տվեց, թե ինչպես պլաստիկի մի փոքրիկ կտոր անհետացավ աղի ջրով լի տարայի մեջ մեկ ժամ խառնելուց հետո», - ասվում է հոդվածում։
Նախագծի ղեկավար Տակուզո Աիդան ասել է, որ իրենց հետազոտությունը «մեծ հետաքրքրություն» է առաջացրել՝ հավելելով, որ պլաստիկը նույնքան ամուր է, որքան նավթի վրա հիմնված պլաստիկը և «ոչ թունավոր է, ոչ դյուրավառ և չի արտանետում ածխաթթու գազ»։
ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը կանխատեսում է, որ պլաստիկ աղտոտվածությունը կեռապատկվի մինչև 2040 թվականը, ինչի արդյունքում ամեն տարի 23-37 միլիոն տոննա թափոն կհայտնվի համաշխարհային օվկիանոսում։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվի
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում