Այս հարցերի պատասխանները տալիս է Օքսֆորդի համալսարանի երկրաքիմիայի պրոֆեսոր և երկրակեղևի ջրածնի արտադրության վերաբերյալ նոր ընդհանրացնող հոդվածի գլխավոր հեղինակ Քրիս Բալենթայնի նոր հոդվածը։
Ըստ հետազոտության հեղինակների՝ վերջին 1 միլիարդ տարվա ընթացքում երկրակեղևը բավարար քանակությամբ ջրածին է արտադրել՝ մեր ներկայիս էներգետիկ կարիքները 170 հազար տարի բավարարելու համար։
Nature Reviews Earth and Environment հանդեսում հրապարակված նոր ակնարկում գիտնականները կազմել են գետնի տակ բնական գազանման ջրածնի ստեղծումը և կուտակումը խրախուսող երկրաբանական պայմանների «բաղադրիչների» ցանկ, ինչը պետք է հեշտացնի աղբյույրների որոնումը:
Բնական ջրածնի պաշարների ձևավորման համար անհրաժեշտ են երեք հիմնական տարրեր՝ ջրածնի աղբյուր, կոլեկտորային ապարներ և բնական կարծրուկներ, որոնք գազը թաքցնում են գետնի տակ։
Կան տասնյակ բնական գործընթացներ, որոնք կարող են ջրածին արտադրել: Դրանցից ամենապարզը ջուրը ջրածնի և թթվածնի բաժանող քիմիական ռեակցիան է, և ցանկացած տեսակի ապար, որում տեղի է ունենում այս գործընթացներից առնվազն մեկը, ջրածնի պոտենցիալ աղբյուր է, գրում է Բալենթայնը։
Հիմնվելով այն գիտելիքների վրա, թե ինչպես են ապարներից այլ գազեր արտանետվում գետնի տակ, ակնարկի հեղինակները ենթադրում են, որ տեկտոնական լարվածությունը և բարձր ջերմային հոսքերը կարող են երկրակեղևի խորքում ջրածնի արտանետման հանգեցնել։
Ակնարկը ցույց է տալիս, որ երկրակեղևի լայն շրջանակի տարածված երկրաբանական պայմանները կարող են երկրախուզական ընկերությունների համար խոստումնալից հնարավորություններ առաջարկել։
Ջրածինն օգտագործվում է առանցքային արդյունաբերական քիմիական նյութերի, մասնավորապես՝ մեթանոլի և ամոնիակի արտադրման համար, որոնք մտնում են պարարտանյութերի մեծ մաս բաղադրությունում։ Գազը կարող է նաև օգնել հրաժարվել հանածո վառելիքից, քանի որ ջրածինը կարող է էներգիա մատակարարել ինչպես ավտոմեքենաներին, այնպես էլ էլեկտրակայաններին։
Սակայն այսօր ջրածինը ստացվում է ածխաջրածիններից, իսկ դա նշանակում է, որ գազի արտադրությունն ածխաթթու գազի հսկայական արտանետումներ է ենթադրում։ Ստորգետնյա աղբյուրներից «մաքուր» ջրածինը շատ ավելի քիչ ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա, քանի որ արտադրվում է բնական ճանապարհով։
Բալենթայնը նշում է, որ երկրակեղևը «մեծ քանակությամբ ջրածին» է արտադրում, և այժմ մնում է այն հայտնաբերելու համար անհրաժեշտ պայմանների ցանկին հետևել։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվի
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան