Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը վերջերս տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի բանակը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու: Ապրիլի 15-ին ելույթ ունենալով ԱԺ–ում ՝ Փաշինյանը կրկնեց այս արտահայտությունը՝ նշելով, որ հայկական բանակը ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս խնդիր չունի և չի ունենալու:
Վարչապետի առաջին հայտարարության հետ կապված հարցում են ուղարկել ՀՀ ԱԳՆ ՝ հետաքրքրվելով, թե ինչ խնդիր են լուծում ՀՀ ԶՈւ խաղաղապահները Կոսովոյում, և արդյոք Երևանը (հաշվի առնելով Փաշինյանի հայտարարությունը) նախատեսում է խաղաղապահներին դուրս բերել Կոսովոյից։
Արտաքին քաղաքական գերատեսչությունից պատասխանել են, որ միջազգային խաղաղապահ ուժերի առաքելությունը խաղաղության ապահովումն է, և Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին, ընդ որում՝ այդ հավատարմությունը վերաբերում է ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանին, այլ նաև համաշխարհային հանրությանը:
«Մասնակցելով Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը՝ Հայաստանի Հանրապետությունը իր ներդրումն է բերում Բալկանյան տարածաշրջանում լարվածության լիցքաթափմանն ու կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին, - հայտնել են ԱԳՆ-ից:
Նախարարությունում կարևորել են Հայաստանի Հանրապետության մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին` խաղաղության և անվտանգության հաստատաման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման համատեքստում:
«ՀՀ ԶՈւ խաղաղապահները ներառված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից Ne 1244 բանաձևի շրջանակներում ստեղծված KFOR ուժերի կազմում: KFOR ուժերի հիմնական խնդիրներից են անվտանգության պայմանների ստեղծումը և ռազմական գործողությունների վերսկսման կանխումը, ինչին համապատասխան կերպով ներգրավված են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերը»,– ասված է ԱԳՆ–ի պատասխանում:
Գերատեսչությունում կարծում են, որ ՀՀ մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին նպաստում է նաև ՀՀ անվտանգային համակարգի տոկունության բարձրացմանը` հիմնված միջազգային չափանիշների և ձեռքբերված փորձի վրա՝ դարձնելով այն առավել դիմացկուն արդի անվտանգային մարտահրավերների նկատմամբ։
Ընդգծվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է շարունակել մասնակցությունը Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը՝ իր ներդրումն ունենալով Բալկանյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում:
Նշենք, որ հայ խաղաղապահները առաքելություն են իրականացնում նաև Լիբանանում ՄԱԿ–ի ՅՈւՆԻՖԻԼ առաքելության շրջանակներում:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են