Ռուս ժողովուրդը երբեք չի մոռանա կորեացիների սխրանքը. Պուտինը շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ բանակին՝ Կուրսկի մարզն ազատագրելու հարցում օգնության համար
«Կորեացի ընկերները գործեցին համերաշխության, արդարության և իսկական ընկերության զգացումից դրդված: Մենք բարձր ենք գնահատում դա և անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում անձամբ պետական գործերի նախագահ ընկեր Կիմ Չեն Ընին, ամբողջ ղեկավարությանը և ԿԺԴՀ-ի ժողովրդին: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում ռուս զինվորների հետ ուս ուսի տված մեր և նաև իրենց հայրենիքը պաշտպանած կորեացի զինվորների հերոսությանը, հատուկ պատրաստվածության բարձր մակարդակին և նվիրումին։ Նրանք պատվով ու քաջությամբ կատարեցին իրենց պարտքը՝ հանգչելով չխամրող փառքով»,- ասել է ՌԴղեկավարը։
Պուտինն ընդգծել է, որ «ռուս ժողովուրդը երբեք չի մոռանա կորեացի հատուկջոկատայինների սխրանքը»:
«Մենք միշտ հարգելու ենք կորեացի հերոսներին, որոնք իրենց կյանքն են տվել հանուն Ռուսաստանի, մեր ընդհանուր ազատության՝ իրենց ռուս զինակից եղբայրների հետ հավասար հիմունքներով»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պարզաբանել է, որ հյուսիսկորեացի զինվորականները մասնակցել են Կուրսկի սահմանային տարածքի ազատագրման գործողությանը Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)