Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով նրա ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի՝ Արշակյանը 2024-ին այլ եկամուտ չի ունեցել։ Նա հայտարարագրել է 10 հազար դոլար և 2․5 մլն դրամ կանխիկ գումար, բանկային հաշվին՝ 756 հազար դրամ։ Անշարժ գույքի բաժնում Հակոբ Արշակյանը միայն 1 բնակարան է նշել՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և չի հայտարարագրել Ջրվեժում գտնվող ամառանոցը։ Դրա մասին տեղեկանում ենք նրա կնոջ՝ Իզաբելլա Թադևոսյանի 2023 թվականի հայտարարագրից (2024-ի հայտարարագիրը Արշակյանի կինը դեռ չի ներկայացրել)։
Ամառանոցը համատեղ սեփականություն է, գնվել է 2023-ին 12․7 մլն դրամով։ Արշակյանն ունի 2 վարկ (ընդհանուր մայր գումարը՝ 4․4 մլն դրամ), որոնք հիփոթեք չեն, իսկ ահա նրա կինը 3 հիփոթեք է հայտարարագրել՝ 9․4 մլն դրամ այգետնակի, 47․7 մլն դրամ և 1․8 մլն դրամ 2 բնակարանի համար։ Հակոբ Արշակյանը բաժնետեր է «Արաքսիս Ինժեներինգ» (100%, գործունեությունը ժամանակավոր դադարեցված է), «Դրիմբոքս» (40%), «Իէ Ստուդիո» (48%) ընկերություններում։ Կինը՝ Իզաբելլա Թադևոսյանը, «Սինոփսիս» ընկերության 15 հազար դոլար արժողության արժեթղթեր ունի, նաև ներդրում ունի «Դրիմբոք» ընկերությունում՝ 20 հազար դրամ։ Նա 11 մլն դրամ աշխատավարձ է ստացել «Սինոփսիս Արմենիա»-ից։ Թադևոսյանը 4․9 մլն դրամ և 600 հազար դրամ եկամուտ է ստացել Հայաստանի Հանրապետությունից, թե ինչ բնույթի՝ չի նշվում։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են