Նշվել է, թե որն է «աշխարհի ամենաօգտակար» բանջարեղենը
Բույսերը պարունակում են բազմաթիվ սննդարար նյութեր, օգտակար քիմիական նյութեր, որոնք կոչվում են պոլիֆենոլներ, եւ բջջանյութ։ Դրանք նաեւ, հակառակ բազմաթիվ մարդկանց կարծիքի, պարունակում են շատ սպիտակուց։ Բայց անգամ բույսերի աշխարհում դրանցից որոշներն ավելի սննդարար են, քան մյուսները։
Դրանցից շատերը, ինչպես սպանախը, կալե կաղամբը կամ ավոկադոն, վաղուց հայտնի են որպես շատ օգտակար։ Բայց կա բանջարեղեն, որը, որոշ վարկանիշների համաձայն, էլ ավելի օգտակար է։ Եվ դա, իհարկե, ոչ թե մի ինչ-որ սակավ հայտնի սուպերմթերք է, որը հասանելի է միայն թանկ մասնագիտացված խանութներում։ Իրականում «աշխարհի ամենաօգտակար» բանջարեղենը կարելի է գնել ցանկացած սուպերմարկետում։
Բայց հետազոտությունների արդյունքներով, որոնք իրականացրել են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները, կրես-սալաթը ճանաչվել է սննդարար նյութերի առավել մեծ պարունակություն ունեցող բանջարեղենը։
ԱՄՆ կառավարական մարմինը կազմել է 100 հնարավոր մթերքների վարկանիշը, եւ կրես-սալաթը միակն է եղել, որը հասել է այդ ցուցանիշին։
Ցուցակում հաջորդը չինական կաղամբն է (91,99 միավոր), մանգոլդը (89,27), բազուկի տերեւը (87,08) եւ սպանախը (86,43)։
Կրես-սալաթը կանաչատերեւ բանջարեղեն է, պատկանում է նույն ընտանիքին, ինչ եւ կալե կաղամբը, բրյուսելյան եւ սպիտակակոթ կաղամբը։
Չնայած ցածր կալորիականությանը՝ այն պարունակում է ավելի մեծ քանակությամբ վիտամին К, С, А եւ կալցիում։
Այն նաեւ հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կարող են իջեցնել հիվանդությունների հավանականությունը երկար ժամանակով, հատկապես սրտի եւ ոսկորների հիվանդությունների։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում