Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պուտինը խոշոր գործարարներին առաջարկել է կամավոր ֆինանսավորել պատերազմը. The Bell Վթարային ջրանջատում Արարատի մարզի Զորակ գյուղում Վիքիպեդիան արգելել է հոդվածներ գրել արհեստական բանականության օգնությամբ «Բուշեր» ատոմակայանին հասցված վնասը կարող է հանգեցնել խոշոր ռադիոլոգիական վթարի Մեկնարկում է COP17 մեդիա դպրոցը Ադրբեջանով տարանցումը նոր հնարավորություններ է բացում. Մհեր Գրիգորյան Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի ՔՊ-ում ընթանում է ներքին քվեարկությունը. ընտրում են վարչապետի թեկնածու և որոշում ընտրացուցակի առաջին 50 հորիզոնականների դասավորությունը Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է. գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումը Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է

Պուտինը խոշոր գործարարներին առաջարկել է կամավոր ֆինանսավորել պատերազմը. The BellԱՄՆ-ում իրականացվել են անհայտ hրթիռի փորձարկումներՀութիները սպառնացել են ներխուժել Մերձավոր Արևելքի հակամարտության մեջՎթարային ջրանջատում Արարատի մարզի Զորակ գյուղումՎիքիպեդիան արգելել է հոդվածներ գրել արհեստական բանականության օգնությամբՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարի հետԻրանի հարավում ականների պայթյունից մի քանի մարդ է զոհվելԻրանը ԱՄՆ-ից չի խնդրել էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների 10-օրյա դադար«Բուշեր» ատոմակայանին հասցված վնասը կարող է հանգեցնել խոշոր ռադիոլոգիական վթարիՄեկնարկում է COP17 մեդիա դպրոցըԹրամփի ստորագրությունը կլինի դոլարի վրաՃիշտ և վստահելի տեղեկատվությունը կարող է որոշիչ լինել. վստահի՛ր միայն պաշտոնական աղբյուրներինԱՄՆ համալսարանները սկսել են ներդնել բանավոր քննություններ գնահատման համար՝ ԱԲ-ի լայնորեն օգտագործման ֆոնինԱդրբեջանով տարանցումը նոր հնարավորություններ է բացում. Մհեր ԳրիգորյանՈչ ոք չի կարող Իրանին վերջնագրեր ներկայացնել. Ղալիբաֆ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Երեւանում մենք խնդիր չունենք, արխային». Հայկ Մարությանը գլուխ է գովացելՔՊ-ում ընթանում է ներքին քվեարկությունը. ընտրում են վարչապետի թեկնածու և որոշում ընտրացուցակի առաջին 50 հորիզոնականների դասավորությունը
Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է. գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մոսկվան հերքել է, որ հետախուզական տվյալներ է փոխանցում ԻրանինԹրամփը դժգոհ ընտրողներին պատասխանել է՝ ինչու է պատերազմ սկսել Իրանի դեմՀրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումըԹրամփը ևս 10 օրով հետաձգել է Իրանի էներգետիկ օբյեկտների դեմ հարվածները
Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում
Վարժական հավաքի մասնակիցը վնասվածքներ է հասցրել հավաքի մասնակից այլ պահեստազորայինների. նա ձերբակալվել է
ՆԳՆ փրկարար ծառայությունը զգոնության կոչ է անում
Խուզարկություններ մայրաքաղաքի 20 հասցեներում. 10 անձ ձերբակալվել էՊենտագոնը կարող է մինչև 10 հազար զինծառայող ուղարկել Մերձավոր Արեւելք. WSJՄադուրոյի եւ նրա կնոջ նկատմամբ գործում են ամերիկյան պատժամիջոցներԻնտենսիվ տեղումներ, հեղեղի վտանգներ եւ Երեւանի ամենատաք ու ամենացուրտ մարտի 27-ըՎթարային ջրանջատում Նորատուս գյուղումԵղեգնաձորում տուն է այրվելՔննարկվել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի մի շարք առաջնահերթություններԱրսեն Թորոսյանն այցելել է երեխաների հիմնահարցերի ոլորտում ծառայություններ մատուցող ՀԿ-ներՔննարկել ենք ՀՀ ՊՆ և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր«Մեծամոր։ Ոսկի․ արվեստ և առեղծված» ժամանակավոր ցուցադրությունՄշակվում է երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզՔարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհինԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԹիերի Անրին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստՇվեյցարական և ոչխարի կաթի պանիրները համարվում են ամենաօգտակարներըԳեղասահքի Ակոպովա-Ռախմանին սպորտային զույգը հաղթահարել է Աշխարհի առաջնության կարճ ծրագրի արգելքըԾաղկալանջ բնակավայրում տուն է այրվել Մելանիա Թրամփը Սպիտակ տան գագաթնաժողովին ներկայացել է նոր ուղեկցի՝ մարդակերպ ռոբոտի հետ«Ford Transit»-ը ընկել է կամրջիցՀանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ ՍուջյանըԸմբիշ Արսեն Հարությունյանը կգոտեմարտի MMA-ի մարտիկ Բաղդադ Ժուբանիշի հետՎեդի քաղաքի, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Մամուլ

Գույքահարկի նոր քաղաքականությունը՝ շինարարության ոլորտի սպառնալիք

 
«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում քաղաքաշինական ծրագրեր իրականացնող ընկերություններն ահազանգում են՝ այս տարվա մարտի 1-ից կառավարությունը սկսել է գույքահարկ պահանջել դեռևս չկառուցված կամ կիսակառույց շենքերի համար։ Ըստ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների, համապատասխան օրենքն Ազգային ժողովն ընդունել է դեռևս 2023 թվականի սկզբին, սակայն մինչ օրս այն չի գործարկվել։ Օրենքը կարծես մոռացության էր մատնվել։ Դրա մասին իշխանությունները հիշել են այս տարի՝ միայն այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ կառավարությունն այլևս չի կարողանում կառավարել բյուջեում առաջացած մեծ ճեղքվածքը։ Խնդրին լուծում տալու փոխարեն Փաշինյանի կառավարությունը գնացել է հայտնի ճանապարհով՝ հարկել ու տուգանել ամենքին և ամեն ինչը։ Դե, հիշում եք՝ կար ժամանակ, երբ քաղաքացին տուգանքի մատերիալ չէր։ Այդ ժամանակները վաղուց են անցել։

Մարտի 1-ից կիրառվող՝ դեռևս չկառուցված կամ կիսակառույց շինությունների համար գույքահարկի օրենքը նախապատմություն ունի։ Այն սկսել է քննարկվել 2022 թվականին։ Այն ժամանակ իշխանությունները պնդում էին, որ օրենքն ընդունվում է երկրի ամեն քաղաքում «անվերջ ընթացող շինարարությունների խնդիրը լուծելու համար»։ Նպատակն իբր այն էր, որ չկառուցված կամ ավարտին չհասցված շենքերի համար գույքահարկի պարտավորություն առաջացնելով՝ կառավարությունը կհասնի նրան, որ կառուցապատողներն արագ ավարտին հասցնեն իրենց քաղաքաշինական ծրագրերը։ Հետագայում, սակայն, նույն այդ խնդիրը լուծելու համար իշխանությունները համայնքներին տեղական տուրքեր և վճարներ սահմանելու իրավունք տվեցին, ինչը ստիպեց կառուցապատողներին իրենց կառուցապատման ծրագիրը ժամանակին չավարտելու կամ շինթույլտվության ժամկետը երկարաձգելու համար մինչև մի քանի հարյուր միլիոն դրամ տեղական տուրք մուծել։ Սա արդեն իսկ մեծ հարված էր կառուցապատողների համար, որովհետև քաղաքաշինական ծրագրերի նախագծման և պլանավորման փուլում նույնիսկ չէին էլ կարող պատկերացնել, որ կարող են այդքան մեծ չնախատեսված ծախսեր կատարելու խնդրի առջև կանգնել։

Այն ժամանակ բողոքի ալիքը մեղմելու նպատակով կառավարությունը որոշեց պարզապես չկիրառել չկառուցված կամ կիսակառույց շենքերի համար գույքահարկ ենթադրող օրենքի պահանջները և սպասել հարմար պահի։ Կառուցապատողներին էլ ակնարկվել է՝ իբր այդ օրենքն ուժի մեջ չի մտնի։ Սակայն, ինչպես դա հաճախ է լինում Փաշինյանի կառավարության դեպքում, այդ խոստումը նրանք չպահպանեցին։ Խաբված կառուցապատողները, որոնք առանց այն էլ ստիպված են համայնքային տուրքեր վճարել և որոնք զրկվել են շուկայի խթանման այնպիսի գործիքներից, ինչպիսին էր, օրինակ՝ եկամտահարկի վերադարձի օրենքը, հայտնվել են անհաղթահարելի իրավիճակում։ Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ ծավալի խնդրի մասին է խոսքը, նշենք, որ այսօր Երևանում շինարարության թույլտվություն ունեն մոտ 3 միլիոն քմ մակերեսով շենքեր։ Այս նախագծերը դեռևս կառուցման փուլում են, և շուտով դրանց կառուցապատողները ստիպված են լինելու գույքահարկ վճարել դեռևս գոյություն չունեցող գույքի համար։

Մասնագետները նշում են, որ 3 տարի առաջ կառավարության կողմից մշակված օրենքը կարող է ոչ միայն բազում կառուցապատողների սնանկացման պատճառ դառնալ, այլև ընդհանրապես կոլապսի ենթարկել կառուցապատման շուկան։ Իսկ այս դեպքում խոսքը վերաբերում է երկրի ՀՆԱ-ի մոտ 1/5-րդին։ Ստացվում է, որ այսօրվա բյուջեի ճեղքը լրացնելու համար կառավարությունը վտանգում է երկրի տնտեսության ապագան։ Ինչ խոսք, դա էլ է Փաշինյանի իշխանությունը բնութագրող իրողություններից մեկը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում