«Երեկ համացանցի հիթ դարձած Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանը չնայած չի գաղտնազերծում, թե որ ուժի ցուցակն է գլխավորելու, սակայն, մեր տեղեկություններով, նրան առաջադրել են ՔՊ-ից վերջերս վտարված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։Բայց քանի որ նրանց հիմնադրած ՄԱՍԿ-ը դեռ չի գրանցվել, ուստի Թումանյանի առաջադրումը ստիպված են եղել իրականացնել Մովսես Շահվերդյանի ՀԱՍԿ–ով՝ Սոցիալիստական կուսակցությամբ։
Մեզ ասացին, որ Շահվերդյանն ու Աղազարյանը վաղեմի ընկերներ են։Իսկ թեկնածուի՝ Թումանյանի տեսանյութը մեմ է դարձել համացանցում՝ նա Գյումրու հրապարակում ֆայտոնի վրա խրոխտ կանգնած շրջում է, ռոմանտիկ մեղեդու տակ իր մասին պաթետիկ խոսքի հնչողության ներքո։
Նա ՔՊ-ի երբեմնի մոլի աջակիցներից է, Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեի նախագահ, նախկին երգիչ։Իշխանափոխությունից ի վեր՝ 7 տարի շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ջերմորեն սատարել, ի պաշտպանություն վարչապետի՝ Գյումրու Վարդանանց հրապարակում 2019 թ․ փետրվարին հանրահավաք է կազմակերպել եւ այդ նույն ժամանակահատվածում Վազգեն Մանուկյանի ու դաշնակցականների մուտքն արգելել է Գյումրի։
Արտյոմ Թումանյանի եւ ՔՊ-ի միջեւ սեւ կատու է անցել Գյումրու փրայմերիզի ժամանակ, երբ նա իր թեկնածությունն առաջադրելու ցանկություն է ունեցել, սակայն Փաշինյանը դեմ է եղել նրա թեկնածությանը եւ թույլ չի տվել, որ մասնակցի։
Ըստ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, Արտյոմ Թումանյանը նաեւ դատարանում մահացած Արմեն Գրիգորյանի դեմ բողոքած անձն է, որի դեմ քրգործի հարուցմանն է մասնակցել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































Հովիկ Աղազարյանին վերագրվող 8 հազար դոլար կաշառքը դարձել է 8 հարյուր
Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի գործընթացին
Աղազարյանի սկանդալային գիրքը պատրաստ է
Աղազարյանի կաշառքի գործով անցնող Աշոտիկի ու Սլավիկի մասով դատարանը վճիռ է կայացրել
Ապե՛ր, ես տենց տղա չեմ, ուրիշ ձևի եմ, վարչապետ դառնալու. Հովիկ Աղազարյան
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել