«Ինչո՞ւ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ նրա գործընկեր Հակոբ Ասլանյանը չեն միանում իմպիչմենտի գործընթացին հարցին պատասխանում է Հովիկ Աղազարյանը․-Երբ վարչապետին իմփիչմենթ հայտնելու նախաձեռնությունն սկսվեց, ո՛չ «Պատիվ ունեմ»-ը, ո՛չ «Հայաստան» դաշինքը չմիացան նախաձեռնությանը, իսկ ես ու Ասլանյանը հանդես եկանք նախաձեռնությամբ։ Մի որոշ ժամանակ հետո նոր միայն նրանք հանդես եկան նախաձեռնությամբ։
Հիմա այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ իրենք չմիացան այդ ժամանակ, որովհետև գտնում էին, որ Մարուքյանը Փաշինյանից չի տարբերվում։ Բացի այդ, ասում էին, որ Աղազարյանն ու Ասլանյանը հանդիսանում են նրա պրոյեկտը։ Մենք էլ մեր անհանգստությունն ունենք, որ եթե իրենց իշխանությունների ժամանակ բոլոր ընտրությունները կեղծվել են, հետևաբար՝ իրենք հիմա ուզում են ոչ թե Փաշինյանին հեռացնել, այլ վերցնել իշխանությունը։ Հիմա այս հակասությունը ո՞նց լուծենք։
Դրա համար մենք առաջարկել ենք միանալ մեր թեկնածուին ու քննարկել բոլոր նախապայմանները, որպեսզի նրանց անհանգստությունները փարատվեն, ընդամենը 6 ամսով ստեղծել հավասարակշռված կառավարություն, որ որևէ մեկը չկարողանա քաղաքական վերմակը քաշել իր վրա։ Փաշինյանն էլ 6 ամիս կհանգստանա, ու բոլորս կգնանք ընտրությունների։ Ստեղծենք մի վիճակ, որ կարողանանք գնալ արդարացի, թափանցիկ ընտրությունների։
Իսկ եթե հիմա կառավարությունը տանք մի քաղաքական ուժի, այն էլ պատմություն ունեցող, (շատ դրվագներում ոչ դրական պատմություն) բա դրա հետևանքնե՞րը։ Դրա համար խնդրում ենք, որ իրենք միանան մեր նախաձեռնությանը, և բոլոր նախապայմանները հասկանանք, քննարկենք։
Պատգամավորի խոսքով․-Ես պետք է հստակ իմանամ՝ իմպիչմենթի միջոցով Փաշինյանին հեռացնելու ենք, որպեսզի քաղաքական դաշտն ավելի արդար ու մաքուր հենքի վրա 2026-ին գնա ընտրությունների՞, թե՞ Փաշինյանին հեռացնելու ենք՝ իշխանությունը Հանրապետականին տալու համար։ Ես չեմ երազում իշխանություն տալ Հանրապետական կուսակցությանը»։


















































Հովիկ Աղազարյանին վերագրվող 8 հազար դոլար կաշառքը դարձել է 8 հարյուր
Աղազարյանի սկանդալային գիրքը պատրաստ է
Աղազարյանի կաշառքի գործով անցնող Աշոտիկի ու Սլավիկի մասով դատարանը վճիռ է կայացրել
Ապե՛ր, ես տենց տղա չեմ, ուրիշ ձևի եմ, վարչապետ դառնալու. Հովիկ Աղազարյան
Հովիկ Աղազարյանը կմերժվի
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր