Արեգակի վրա 2025 թվականի ամենախոշոր պլազմային արտանետումը հայտնվել է տեսանյութում
Արեգակի վրա արձանագրվել է ընթացիկ տարվա ամենախոշոր պլազմային ամպի արտանետումը։ Այս մասին հայտնել են ՌԴ ԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի մասնագետները իրենց Telegram-ալիքում։
Արտանետումը գրանցվել է տիեզերական կորոնոգրաֆների կողմից Երևանի ժամանակով 02:00-ից մինչև 10:00-ի միջակայքում։ Դրանից հետո պլազմային ամպը հեռացել է Արեգակից և դուրս եկել սարքերի դիտարկման գոտուց։
Հնարավոր աղբյուրը
Մասնագետները ենթադրում են, որ արտանետման պատճառը դարձել է Արեգակի ակտիվ գոտին, որը պատասխանատու էր փետրվարի 23-ին տեղի ունեցած հզոր X2.0 մակարդակի բռնկման համար։ Եթե այս վարկածը հաստատվի, ապա արտանետման աղբյուրը գտնվում է Արեգակի հակառակ կողմում և վտանգ չի ներկայացնում Երկրի համար։
Փետրվարի 23-ի X2.0 բռնկումը
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին արձանագրվել էր հզոր Արեգակնային բռնկում՝ X2.0 դասի։ Այն իր գագաթնակետին էր հասել Մոսկվայի ժամանակով 22:20-ին։ Նախորդ նմանատիպ իրադարձությունը դիտարկվել էր ավելի քան երկու ամիս առաջ՝ 2024 թվականի դեկտեմբերի 8-ին։ Չնայած բռնկման ուժգնությանը, Երկրի գեոմագնիսական վիճակը մնացել էր կայուն և չէր դուրս եկել «կանաչ գոտուց»։
View this post on Instagram


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում