Երեսուներկու ուժեղագույնները սպասում են վիճակահանությանը
Կրեմլի պետական պալատում այս տարվա դեկտեմբերի 1-ին կկայանա ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության վիճակահանությունը: Արդեն իսկ թիմերն ըստ իրենց վարկանիշի բաժանվել են չորս զամբյուղների: Առաջին զամբյուղում որպես տանտեր ընդգրկվել է նաեւ Ռուսաստանի հավաքականը:
Ռուսաստանից բացի ուժեղագույնների զամբյուղում ընդգրկվել են նաեւ Գերմանիայի, Բրազիլիայի, Պորտուգալիայի, Արգենտինայի, Բելգիայի, Լեհաստանի եւ Ֆրանսիայի հավաքականները:
Երկրորդ զամբյուղում հայտնվել են Իսպանիայի, Պերուի, Շվեյցարիայի, Անգլիայի, Կոլումբիայի, Մեքսիկայի, Ուրուգվայի եւ Խորվաթիայի հավաքականները:
Երրորդ զամբյուղում են` Դանիայի, Իսլանդիայի, Կոստա Ռիկայի, Շվեդիայի, Թունիսի, Եգիպտոսի, Սենեգալի եւ Իրանի հավաքականները:
Չորրորդ զամբյուղում տեղ են զբաղեցրել Սերբիան, Նիգերիան, Ավստրալիան, Ճապոնիան, Մարոկկոն, Պանաման, Հարավային Կորեան եւ Սաուդյան Արաբիան:
Առաջնությանը կմասնակցի 14 եվրոպական, 5 հարավամերիկյան, 3 կենտրոնաամերիկյան, 5 աֆրիկյան, 5 ասիական (Ավստրալիան ընդգրկված է ասիական գոտում) հավաքական:
Թիմերը կընդգրկվեն ութ խմբում, որից հաջորդ փուլ դուրս կգան երկուական ուժեղագույնները:
Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին եւ կավարտվի հուլիսի 15-ին:
Top-News.am


















































Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը
Հայտնի է ֆուտբոլի աշխարհի առաջնության երաժշտական գործիքը (Տեսանյութ)
Առաջինը Բրազիլիան է. ԱԱ եզրափակիչ փուլերի դասակարգման աղյուսակը
Անգլիան չի բոյկոտի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը
Ռուսներին բաժին հասան ամենաթույլ մրցակիցները․ վիճակահանությունը կայացավ
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին