Գիտնականները պարզել են, թե ինչու են ոմանք չափազանց սուր արձագանքում չլփոցին, խշխշոցին, խռմփոցին և ծամելուն
Թեև մարդկանց մեծամասնությունը կարող է անհանգստություն զգալ, երբ ինչ-որ մեկը եղունգներով քերել է գրատախտակը, միսոֆոնիայից տառապող մարդիկ կարող են նաև չափազանց սուր արձագանքել այնպիսի ձայներին, ինչպիսին են չլփոցը, խռմփոցը, շնչառությունը և ծամելը:
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ միսոֆոնիան ավելի շատ է տարածված, քան նախկինում ենթադրվում էր, իսկ Եվրոպայում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ այս դրությունը տագնապի, դեպրեսիայի և հետտրավմատիկ սթրեսային խանգարումների հետ ընդհանուր գեներ ունի:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Neuroscience հանդեսում:
Ամստերդամի համալսարանի հոգեբույժ Դիրկ Սմիթը և նրա գործընկերները վերլուծել են Psychiatric Genomics Consortium-ի, UK Biobank-ի և 23andMe տվյալների շտեմարանների գենետիկական տվյալները և պարզել, որ մարդիկ, որոնք իրենք իրենց նույնկանացնում են միսոֆոնիայից տառապող, հաճախ հանդիպում են հոգեկան խանգարումներին առնչվող, ինչպես նաև ականջներում զնգոց առաջացնող գեների:
Միաժամանակ արձանագրվել է համընկնում է հետտրավմատիկ սթրեսային խանգարման (PTSD) գենետիկայի հետ:
Ըստ գիտնականների՝ դա նշանակում է, որ գեները, որոնք զգայունություն են հաղորդում PTSD-ին, նույնպես մեծացնում են միսոֆոնիայի հավանականությունը, և դա կարող է մատնանշել ընդհանուր նյարդակենսաբանական համակարգը, որն ազդում է երկու հիվանդությունների վրա: Սա կարող է ցույց տալ, որ PTSD-ի համար կիրառվող բուժման եղանակները կարող են նաև օգտագործվել միսոֆոնիայի դեպքում:
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ միսոֆոնիան և աուտիզմը գենոմային տատանումների առումով համեմատաբար անկախ խանգարումներ են», - գրում են հետազոտողները իրենց հոդվածում: «Սա մեծացնում է հավանականությունը, որ կան միսոֆոնիայի այլ ձևեր, որոնք հիմնականում պայմանավորված են զայրույթի կամ այլ բացասական հուզականությամբ հատուկ ձգանման (trigger) հնչյունների վրա, որոնք չափավորվ-զսպվում են անհատի բնավորության գծերով»:
Հրահրող ձայնի արձագանքները կարող են տատանվել գրգռվածությունից և զայրույթից ընդհուպ առօրյա կյանքին խանգարող անհանգստություն:
Աուտիզմի սպեկտրի խանգարում (ASD) ունեցող մարդիկ ավելի քիչ հավանական է, որ զգային միսոֆոնիա: Դա շատ անսպասելի էր, քանի որ աուտիզմով հիվանդ մարդկանց հանդուրժողականությունը ձայների նկատմամբ նվազեցված է:


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Աշակերտները ծեծի են ենթարկել և նվաստացրել Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող տղային. նրանք ձերբակ...
Ով մեզ հետ չի, առնվազն դավաճան է