Տասնամյակների կործանարար հողօգտագործումը և ջրային ռեսուրսների սխալ կառավարումը բախվել են մարդու կողմից առաջացած կլիմայական ճգնաժամին և «աննախադեպ ծանրաբեռնվածություն» ստեղծել համաշխարհային ջրային բոլորաշրջանի վրա, ասված է Ջրի էկոնոմիկայի համաշխարհային հանձնաժողովի, միջազգային առաջնորդների և փորձագետների հրապարակած համատեղ զեկույցում:
Ջրի բոլորաշրջանը ասելով հասկանում ենք խրթին համակարգ, որի օգնությամբ ջուրը տեղաշարժվում է Երկիր մոլորակով: Ջուրը գոլորշիանում է երկրի մակերևույթից՝ ներառյալ լճերը, գետերը և բույսերը, և բարձրանում է մթնոլորտ՝ ձևավորելով ջրային գոլորշիներից բաղկացած վիթխարի գետեր, որոնք կարող են հաղթահարել մեծ տարածություններ, այնուհետև սառչել, խտանալ և ի վերջո անձրևի կամ ձյան տեսքով նորից թափվել Երկրագնդի վրա:
Ջրի բոլորաշրջանի խաթարումն արդեն սկսել է տառապանք պատճառել, ընդգծվում է զեկույցում։ Գրեթե 3 միլիարդ մարդ բախվում է ջրի սակավության հետ: Բերքը նվազում է, իսկ քաղաքներն անցնում են ջրի տակ, քանի որ գետնաջրեր ցամաքում են:
Առանց անհապաղ գործողությունների, հետևանքներն էլ ավելի աղետալի կլինեն։ Ջրի ճգնաժամը սպառնում է համաշխարհային պարենի արտադրության ավելի քան 50%-ին և մինչև 2050 թվականը սպառնում է նվազեցնել երկրների ՀՆԱ-ն՝ միջինը 8%-ով, իսկ ցածր եկամուտ ունեցող երկրներում կանխատեսվում են շատ ավելի մեծ կորուստներ՝ մինչև 15% ՀՆԱ-ի նվազեցում, ասված է Ջրի էկոնոմիկայի համաշխարհային հանձնաժողովի զեկույցում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում