Գիտնականները հայտնաբերել են կապ աղիների առողջության եւ երեխաների վաղ կամ ուշ քնելու միջեւ
Ընթացիկ հետազոտությունում ուսումնասիրվել է երեխաների քնի ռեժիմի եւ նրանց աղիքային միկրոֆլորայի փոխադարձ կապը։ «Վաղ կամ ուշ քնող երեխաների աղիքային ֆլորայի առանձնահատկությունները» հոդվածում, որը հրապարակվել է Scientific Reports ամսագրում, հետազոտողները պատմել են, որ ուսումնասիրել են 2-14 տարեկան 88 առողջ երեխաների կղանքի նմուշների գենոմային տվյալները։
Օգտակար մանրէները, ինչպիսին է Akkermansia muciniphila-ն, մեծ քանակությամբ հայտնաբերվել են նրանց մոտ, ովքեր վաղ են պառկել քնելու։ Այդ մանրէները նպաստում են աղիների առողջության պահպանմանը եւ պատասխանատու են կոգնիտիվ գործառույթների համար։
Մետաբոլիկ ուսումնասիրությունը ցույց է տվել ամինաթթուների բարձր ակտիվություն մետաբոլիզմում եւ նեյրոմեդիատորների կարգավորում նրանց մոտ, ովքեր վաղ են պառկում քնելու։ Այդ ուղիները վճռական նշանակություն ունեն ուղեղի գործունեության եւ զարգացման համար, ինչը մատնանշում է առողջ աղիների եւ կոգնիտիվ ունակությունների միջեւ հնարավոր կապի մասին։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում