Ստեղծվել են ջերմոցային գազերի կլանման համար «ծրագրավորված» նանոմասնիկներ
Կլիմայական տեխնոլոգիաների մասնագիտացմամբ ընկերություն 8 միլիոն ֆունտ ստեռլինգի ներդրում է ստացել մանրագույն մասնիկների զանգվածային արտադրության համար, որոնք կարող են «ծրագրավորվել» ջերմոցային գազերի կլանման և պահպանման համար, հաղորդում է BBC-ն:
Նոթինգհեմյան Promethean Particles-ը արտադրում է է մետաղական օրգանական կարկասներ (MOF)՝ մանրագույն նանոմասնիկներ:
Այս մասնիկների մեկ թեյի գդալը կարող է գազեր կլանել երկու թենիսի դաշտի մակերեսին հավասարարժեք տարածքում:
Ընկերությունը հույս ունի օգտագործել Mercia Ventures-ի և Aramco Ventures-ի կողմից ստացված նոր ֆինանսավորումը ավելի խոշոր արտադրական համալիր կառուցելու և աշխատակիցների թիվը մեծացնելու համար:
Ընկերությունը մտադիր է նաև նվազեցնել MOF-ի գինը տասնյակ հազար ֆունտից մինչև 25 ֆունտ մեկ կիլոգրամի համար։
Գների իջեցումը և արտադրության մասշտաբների ավելացումը հնարավոր կլինի էժան, լայնորեն մատչելի մետաղներից, ինչպիսիք են ցինկը և մագնեզիումը, նանոմասնիկների պատրաստումը:
Ըստ ընկերության հայտարարության, MOF-ը նյութերի աներևակայելի դաս է, որը հսկայական ներուժ է ցուցադրում կիրառման բազմաթիվ ոլորտներում»:
Դրանց ներքին մակերևույթը կարող է ստեղծվել լաբորատորիայում, որպեսզի «կպչուն» դառնա տարբեր գազերի նկատմամբ։
Կյանքում նանոմասնիկները կարող են կիրառվել որպես մինի սպունգեր և մինի սիֆոններ, որոնք ունակ են ինչպես տարանջատել, այնպես էլ մեծ քանակությամբ տարբեր գազեր պահել:
Այս հատկությունները կարող են օգտագործվել ցեմենտի, մետաղների և էներգիայի արտադրության կլիմայական ազդեցությունը նվազեցնելու համար, որոնք շարունակում են հսկայական քանակությամբ ջերմոցային գազեր արտանետել:
Promethean-ի MOF մասնիկներն արդեն օգտագործվում են Անգլիայի Յորքշիր նահանգի Դրաքս էլեկտրակայանում գտնվող ածխածին որսող սարքավորման նախատիպում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում