Ալկոհոլի սիրահարներին նախազգուշացրել են վաղ իմպոտենցիայի վտանգի մասին
Ալկոհոլի չարաշահումը կարող է հանգեցնել վաղ իմպոտենցիայի, այդ թվում՝ մինչեւ 35 տարեկանը, նախազգուշացրել է Սկանդինավյան առողջության կենտրոնի էնդոկրինոլոգ Օլեգ Սիկորսկին: Ոգելից խմիչքներով չափից ավելի տարվելու ծանր հետեւանքների մասին նա նախազգուշացրել է ալկոհոլի սիրահարներին «Лента.ру»-ի հետ զրույցում։
Սիկորսկին հայտարարել է, որ ալկոհոլից ստացված էթիլային սպիրտը վնաս է հասցնում օրգանիզմի բազմաթիվ համակարգերին, այդ թվում՝ բացասաբար է ազդում էրեկցիայի ֆունկցիայի վրա: «Ալկոհոլային խմիչքները կարող են հրահրել նեյրոպաթիայի՝ նյարդային համակարգի պաթոլոգիայի, զարգացումը։ Իսկ գարեջրի մեջ պարունակվող ֆիտոեստրոգենները նպաստում են տեստոստերոնի մակարդակի նվազմանը, ինչն էլ հանգեցնում է սեռական դիսֆունկցիայի», — բացատրեց էնդոկրինոլոգը։
Ընդ որում, բժիշկն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ալկոհոլի անկանոն օգտագործումը չափավոր չափաբաժիններով, ընդհակառակը, կարող է բարելավել էրեկցիան, քանի որ այդ դեպքում սպիրտը լայնացնում է անոթները։ Սակայն եթե մարդը հաճախ եւ շատ է խմում, նյարդային համակարգի վրա ազդեցությունը բացասական բնույթ է կրում, եւ սեռական ֆունկցիան խախտվում է, նախազգուշացրել է Սիկորսկին։
Ալկոհոլի հաճախակի օգտագործումը չափազանց մեծ չափաբաժիններով կարող է հանգեցնել իմպոտենցիայի նույնիսկ 35 տարեկանում: Բացի այդ, այս վնասակար սովորությունը բացասաբար է ազդում սերմնաբջիջների որակի և վերարտադրողական ֆունկցիայի վրա։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում