Գիտնականները Մարսի մակերևույթի տակ հսկայական օվկիանոս են հայտնաբերել
Կալիֆոռնիայի համալսարանի ամերիկացի երկրաֆիզիկոսները Մարսի մակերեսի տակ թաքնված հսկայական օվկիանոս են հայտնաբերել: Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտական ամսագրում:
Ջրի հսկայական ամբարը հայտնաբերվել է՝ օգտագործելով NASA-ի InSight Lander-ի սարքից ստացված սեյսմիկ տվյալները: Ավելի խորը ընդերքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն, հավանաբար, բաղկացած է մանրացված հրակայուն ապարներից, որոնք պարունակում են ավելի քան բավարար հեղուկ ջուր Մարսյան օվկիանոսները լցնելու համար՝ ծածկելով ամբողջ մոլորակը 1-2 կմ հաստությամբ շերտով:
Այնուամենայնիվ, այս վիթխարի ջրային պաշարներին հասանելիություն ստանալը դժվար է դրանց մեծ խորության պատճառով՝ 11,5-ից մինչև 20 կմ: Գիտնականները նշել են, որ ջրի առկայությունը հաստատելու և մանրէաբանական կյանքի պոտենցիալ նշաններ փնտրելու համար կպահանջվեն լրացուցիչ սարքավորումներ, այդ թվում՝ հորատող սարքեր:
Օգոստոսի սկզբին Եվրոպական տիեզերական գործակալությունը ցուցադրել էր նոր կադրեր Մարսի վրա նախկինում եղած ամենամեծ լճի՝ Էրիդանիայի մնացորդներից: Պատկերներն արվել էին Mars Express տիեզերանավի բարձր կետայնությամբ տեսախցիկով: Այս լիճը ժամանակին ավելի շատ ջուր է պարունակել, քան մարսյան բոլոր լճերը միասին վերցրած: Այն ավելի մեծ է եղել, քան Երկրի վրա գտնվող ցանկացած հայտնի լիճ, դրանում կտեղավորվեր այնքան ջուր, որը բավարար կլիներ Կասպից ծովը երեք անգամ լցնելու համար:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում