Գիտնականները հայտնաբերել են պինգվինի նոր տեսակ, որն ապրել է 24 միլիոն տարի առաջ
Օտագոյի համալսարանի նորզելանդացի գիտնականները ճապոնացի գործընկերների մասնակցությամբ հայտնաբերել են պինգվինների նոր տեսակ, որը բնակվել է Նոր Զելանդիայում մոտ 24 միլիոն տարի առաջ։ Գտածոն ստացել է Pakudyptes hakataramea անունը, որը թարգմանաբար նշանակում է «փոքրիկ սուզորդ»։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of the Royal Society of New Zealand (JRSNZ) գիտական պարբերականում:
Բրածոների վերլուծությունը ցույց է տվել, որ հասուն Pakudyptes hakataramea-ն ունեցել է 30 սանտիմետր բարձրություն, ինչը նրանց դարձնում է Երկրի վրա երբևէ ապրած ամենափոքր պինգվիններից մեկը:
Հետազոտության համաձայն՝ P. hakataramea-ն ունեցել է ժամանակակից պինգվինների նման ամուր ոսկորներ, ինչը հարմար է լողի և սուզվելու համար։ Ոսկորների սնամեջ հատվածը՝ ոսկրուղեղային խոռոչը, նման է եղել փոքրիկ կապույտ պինգվինների ոսկորներին, որոնք սովորաբար լինում են ծանծաղ ջրերում։
Ըստ գիտնականների, «փոքրիկ սուզորդների» ոսկրային կառուցվածքը լրացնում է պինգվինի թևերի էվոլյուցիայի կարևոր բացը: Հնագույն պինգվինի փոքր չափսը և կմախքի առանձնահատկությունները նպաստել են նրա ժամանակակից ժառանգների տեսակների բազմազանությանը:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում