Ֆիզիկոսները ստեղծել են աշխարհի ամենաճշգրիտ ատոմային ժամացույցը. դրանք մեկ վայրկյանով կշեղվեն միայն 30 միլիարդ տարի անց
ԱՄՆ JILA ինստիտուտի գիտնականները ստեղծել են ներկա դրությամբ աշխարհի ամենաճշգրիտ ատոմային ժամացույցը։ Եթե այն գործարկվի տիեզերքի տարիքից երկու անգամ մեծ ժամանակահատվածով, կշեղվի ընդամենը մեկ վայրկյանով:
Ատոմային ժամացույցներն աշխատում են՝ հաշվելով ծայրահեղ ճշգրտությամբ տեղի ունեցող ատոմների տատանումները։ 1967 թվականից այդ նպատակով կիրառվել են ցեսիում-133 ատոմներ, որոնք վայրկյանում կատարում են 9 միլիարդ 192 միլիոն 631 հազար 770 տատանում։
Նման ժամացույցները 300 միլիոն տարին մեկ կորցնում են մեկ վայրկյան, սակայն այժմ ինժեներներն էլ ավելի ճշգրիտ համակարգ են մշակել։ Այդ համակագում վայրկյանում 429 տրիլիոն անգամ տատանվող ստրոնցիումի ատոմներ են կիրառում։
Տասնյակ հազարավոր ստրոնցիումի ատոմներ պարփակված են «լուսային վանդակի» մեջ, ինչը զգալիորեն մեծացնում է չափումների ճշգրտությունը՝ լազերային ճառագայթման և ատոմային բախումների սխալները հընթացս վերացնելով։
Արդյունքում 10 կվինտիլիոնում ճշգրտությունը կազմում է 8,1 միավոր: Այս կերպ ասած՝ ժամացույցը մեկ վայրկյանով շեղվի միայն 30 միլիարդ տարի անց, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է տիեզերքի տարիքը:
Նոր ժամացույցները կբարելավեն կապի և արբանյակային նավիգացիոն համակարգերը, ինչպես նաև հնարավորություն կտան ուսումնասիրելու մարդու մազի հաստությանը համադրելի հեռավորությունների վրա տիեզերական ձգողականության ժամանակային աղավաղումները:


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...