Գլոբալ տաքացումը սպառնում է Անտարկտիդայի երկնաքարերին
Շվեյցարիայի և Բելգիայի գիտնականները պարզել են, որ Անտարկտիդայի երկնաքարերը վտանգի տակ են գլոբալ տաքացման պատճառով։ Ըստ Nature Climate Change ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքների՝ օդի ջերմաստիճանի յուրաքանչյուր տասներորդական աստիճանի բարձրացման դեպքում սառցե շերտի մակերեւույթից անհետանում է մոտ 9000 երկնաքար։
Ապացուցված է, որ սառցադաշտերի հալոցքի պատճառով մինչև 2050 թվականը Անտարկտիդայի ենթադրյալ 300 հազարից մինչև 800 հազար երկնաքարերի մոտ մեկ քառորդը կանհետանա:
Հետազոտողներն ակնկալում են, որ այդ թիվը գերբարձր տաքացման դեպքում մինչև դարավերջ կարող է աճել՝ մոտենալով մայրցամաքի երկնաքարերի գրեթե երեք քառորդին:
Այս կորուստը զգալի հետևանքներ ունի գիտության համար, քանի որ երկնաքարերն արտաերկրային մարմինների եզակի օրինակներ են, որոնք պատկերացում են տալիս Երկրի վրա կյանքի ծագման և Լուսնի ձևավորման մասին:
Անտարկտիդան երկնաքարեր փնտրելու լավագույն վայրն է, և այսօր Երկրի վրա երբևէ հայտնաբերված բոլոր երկնաքարերի մոտ 60 տոկոսը հավաքվում է այդ մայրցամաքի սառցե շերտի մակերևույթից:
Սառցե հոսքերը երկնաքարերը կենտրոնացնում են այսպես կոչված կուտակման գոտիներում, որտեղ հեշտ է հայտնաբերել դրանք։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում