Լուսնի ուղեծրում սերֆինգի տախտակ հիշեցնող թռչող օբյեկտ են ֆիքսել․ ի՞նչ է այն իրականում
ՆԱՍԱ-ի Lunar Reconnaissance Orbiter (LRO) սարքը սերֆինգի տախտակ հիշեցնող անսովոր օբյեկտ է ֆիքսել, որն անցնելիս է եղել Լուսնի կողքով: Սակայն, ինչպես պարզաբանում են ՆԱՍԱ-ի ներկայացուցիչները, դա ո՛չ չհայտնաբերված թռչող օբյեկտ է եղել, ո՛չ էլ այլմոլորակային մեգակառույց։
Իրականում LRO-ը ֆիքսել է հարավկորեական Danuri սարքը, որը պտտվելիս է եղել Լուսնի շուրջը: Քանի որ երկու տիեզերանավերն էլ գրեթե զուգահեռ ուղեծրերում են եղել այդ պահին, դա Մերիլենդում գտնվող ՆԱՍԱ-ի Գոդարդ տիեզերական թռիչքների կենտրոնի LRO-ի աշխատանքային խմբին հնարավորություն է տվել լուսանկարել այս հետաքրքիր իրադարձությունը, որը տեղի է ունեցել մարտի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում:
LRO տեսախցիկը մեկ կադրն անում է շատ կարճ ժամանակում՝ մոտ 0,338 միլիվայրկյանում, ինչը դժվարացնում է այսպիսի իրադարձությունները ֆիքսելը: Այնուամենայնիվ, հնարավոր է եղել նկարահանել Danuri-ն՝ առաջին կորեական տիեզերանավը, որը լուսնային ուղեծիր է մտել 2022-ի դեկտեմբերին:
Երկու սարքերի միջև արագության տարբերության պատճառով, որը կազմում է մոտ 11,500 կմ/ժ, օբյեկտի վերջնական պատկերն իր իրական չափերից 10 անգամ լղոզված է ստացվել: Հենց դրա պատճառով էլ այն նմանվում է սերֆինգի տախտակի: Մինչդեռ իրականում Danuri-ն սովորական խորանարդաձև տիեզերանավ է՝ կողքերին երկու արևային մարտկոցներով։
Սենթ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի մոլորակագիտության ամբիոնի ասիստենտ Փոլ Բիրնը X-ի իր էջում հրապարակել է մի քանի լուսանկար և նշել, որ Danuri-ն սովորական ուղեծրային սարք է, սակայն բարձր արագությունների պատճառով դրա պատկերը լղոզված է ստացվել LRO-ի արած կադրում։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում