WhatsApp-ում նոր գործառույթ է ավելացվել
WhatsApp-ի մշակողները ցանկանում են հեշտացնել մեսենջերում սթիքերների ստեղծումը: WhatsApp-ի տարբերակներից մեկում հայտնաբերվել է գործառույթ, որը նախատեսված է անմիջապես չատում գտնվող լուսանկարից սթիքեր ստեղծելու համար, հայտնում է WABetaInfo պորտալը։
Ըստ աղբյուրի՝ WhatsApp-ի Android-ի 2.24.6.5 կոդային համարով բետա տարբերակում հայտնաբերվել է սթիքերների խմբագրիչ, որը թույլ է ցանկացած պատկեր վերածել սթիքերի։
Դա անելու համար պարզապես պետք է բացել լուսանկարը, սեղմել «Ընտրանքներ» հրահանգը, որը նման է երեք ուղղահայաց կետերի, ապա բացվող ընտրացանկից ընտրել «Ստեղծել սթիքեր» հրահանգը: Օգտատիրոջը կառաջարկվի անմիջապես պահպանել սթիքերը կամ խմբագրել այն, որից հետո այն կարող է ուղարկել ցանկացած չատում։
Ըստ WABetaInfo-ի՝ այսպիսի մոտեցումը մեծապես կհեշտացնի և կարագացնի սթիքերների ստեղծումը։
Նախկինում այս գործառույթը հասանելի էր WhatsApp-ի iOS-ի փորձարկողներին: Այժմ այն կարող է օգտագործվել որոշ բետա փորձարկողների կողմից Android-ում: Առայժմ հայտնի չէ, թե բոլոր հարթակներում աշխատող սթիքերների խմբագրիչով մեսենջերի ամբողջական տարբերակը երբ կթողարկվի։
Օրերես հայտնի էր դարձել, որ WhatsApp-ը մշակում է նոր գործառույթ, որը Android օգտատերերին թույլ կտա ընտրել, թե երրորդ կողմի որ հավելվածներից հնարավոր կլինի չատով հաղորդակցվել այս մեսենջերի հետ:
Նաև վերջերս WhatsApp-ում հայտնվել են տեքստի ֆորմատավորման նոր հնարավորություններ, որոնք թույլ են տալիս տեքստը կառուցվածքավորել, ընդգծել մեջբերումները և օգտագործել տեքստի ֆորմատավորման այլ տեսակներ:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս